Կառավարության այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հրավիրված նիստում հավանություն ստացավ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Այն ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Ռազմավարական ծրագիրը մշակվել է ՊԵԿ-ի կողմից 2019 փետրվար-մայիս ժամանակահատվածում։ Այն ՊԵԿ աշխատակազմի ցանկությունների, իղձերի և երազանքների ամբողջությունն է։ Ռազմավարությունը ներառում է 5 նպատակ, 9 ենթանպատակ և 55 կոնկրետ միջոցառում։ Այն ներառում է թե ՊԵԿ ռազմավարական զարգացման գործողությունների մի ամբողջ համալիր, միաժամանակ նպաստելու են հարկային և մաքսային վարչարարության զարգացմանը»,-նշեց նա։