Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ համաձայնագրով նախատեսվում է պետբյուջեին տրամադրել աջակցության վարկ՝ 9,1 մլն եվրո գումարի չափով:
«Հստակ ասեք՝ առանց այս վարկի կարո՞ղ ենք, թե՞ ոչ»,- դիմելով փոխնախարարին՝ հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: