Թբիլիսիում իրավապահները ձերբակալել են բողոքի ցույցի 16 մասնակիցների՝ ոստիկանությանը չհնազանդվելու և վարչական իրավախախտման համար, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ը:
Ձերբակալվածների թվում է «Նոր Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:
Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները առավոտյան ցույց են կազմակերպել՝ բողոքելով խորհրդարանում տեղի ունեցող բարձրագույն դատավորների ընտրության քվեարկության գործընթացից: