Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ համաձայնագրով նախատեսվում է պետբյուջեին տրամադրել աջակցության վարկ՝ 45,8 մլն եվրո գումարի չափով:
«Հարցը քննարկելիս պետք է ներկայացնել այնպես, որ ամբողջությամբ պարզ լինի՝ վարկը վերցնելու անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը և դրա ծախսման արդյունավետությունը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: