Քրեական ենթամշակույթի առկայությունը եւ ընդհանրապես կազմակերպված հանցավորությունը հասարակական շատ ոլորտներում է խնդիրներ առաջացնում, այդ ոլորտի խնդիրների լուծման քայլերից մեկը հենց քրեական պատասխանատվություն նախատեսելն է այնպիսի արարքների համար, որոնք մենք նկարագրել ենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով կառավարության մշակած կարգավորմանը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։
«Բնականաբար այդքանով ոչ սկսում է, ոչ ավարտվում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ուղղակի հանրային առավել վտանգավորության արարքները քրեականացնող նախագիծ ենք ներկայացնել»,-նշեց նա։