Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Իրական կատաստրոֆա․ Ովքեր են պղծում հայկական ֆուտբոլը

Երեկ «Առաջին լրատվական»-ի տրամադրության հայտնվեց մի փաստաթուղթ, որն ըստ էության ամբողջացնում է հայկական ֆուտբլի ողբերգական անցյալն ու դառը ներկան։ Փաստաթղթում Ռուբեն Հայրապետյանի օրոք ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ աշխատած Արարատ Ճաղարյանը նույն Հայրապետյանին խնդրում է իրեն վտարել հայկական ֆուտբոլից, միտումնավոր խաղեր սարքելու և հանդիպման արդյունքները խարդախությամբ աղավաղելու համար: Ճաղարյանը նշել է նաև, որ ինքը հանդիսանում է ֆուտբոլային չարիք: Նամակում մասնավորապես գրված է․ «Հայտնում եմ Ձեզ, որ տարիներ շարունակ իմ գործունեությունով խոչընդոտել եմ հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Իմ հրահանգներով միտումնավոր մրցավարներն արել են խարդախություններ։ Խնդրում եմ ինձ վտարել հայկական ֆուտբոլից, քանի որ հանդիսանում եմ ֆուտբոլային չարիք»։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այս տեքստը Ճաղարյանը գրել է Հայրապետյանի կողմից ճնշման արդյունքում։ Դիմումից հետո Ճաղարյանը Հայրապետյանի հրամանով վտարվել էր ՀՖՖ-ից։ Առաջին հայացքից սա պազրապես խայտառակ մի դիմում է, որն արտացոլում է Հայրապետյանի ռեժիմի էությունը։ Ավելի խորը իրավիճակը վերլուծելու պարագայում, սակայն կստանանք ուղղակի ողբերգական մի պատկեր, որի հիմքում մեր ֆուտբոլի, ֆուտբոլային սերունդների պղծումն է։

Եվ այսպես Հայրապետյանը ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2002 թվականից։ Ճաղարյանն աշխատանքից ազատվել է 2010 թվականին։ Ինչ է ստացվում, 8 տարի շարունակ Ճաղարյանի հրահանգներով մրցավարները խարդախության գնով որոշումներ են կայացրել տարբեր թիմերի և մասնավորապես այն ժամանակ Հայրապետյան Ռուբենին պատկանող «Փյունիկի» օգտին։ Նշենք, որ «Փյունիկը» 2001-2010 թվականները եղել է Հայաստանի անփոփոխ չեմպիոնը։ Հիշենք միայն 2008 թվականի նոյմեբերի 19-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած չեմպիոնության համար «Արարատ»-«Փյունիկ» ոսկե խաղը։ Խաղ, որը մրցավարական բեսպրեդելի դրսևորումով կմնա հայկական ֆուտբոլի պատմության սև էջերում։ Հանդիպման գլխավոր մրցավարը հենց ինքն էր՝ Արարատ Ճաղարյանը։ Ամիսներ առաջ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը բարի կամք դրսևորելով չեմպիոնական գավաթը նվիրել էր Երևանի «Արարատին»։ Ու փաստորեն Ճաղարյանի նամակից հետո կարող ենք արձանագրել, որ տաս տարի շարունակ Հայաստանն ուղղակի լեգիտիմ չեմպիոն չի ունեցել։

Բայց սա ամենասարսափելին չէ։ Այդ տարիների ընթացքում հոգեբանորեն կոտրվել են հարյուրավոր ֆուտբոլիստներ և մրցավարներ, որոնք մասնակցել են ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Խեղվել են ճակատագրեր որոնք ակամայից առնչվել են ֆուտբոլային չարիքի հետ։ Ու այսօր իրեն ֆուտբոլային չարիք որակած անձը արդեն հաղորդավարի կարգավիճակով կարծիքներ ու գնահատականներ է տալիս մեր ֆուտբոլում տեղի ունեցած զարգացումներին։ Իրեն ֆուտբոլային չարիք որակած անձը իր հաղորդումներում ջուր է լցնում Հայրապետյանի թիմի ջրաղացին, եթեր տրամադրում Հայրապետյանի թեկնածուին։ Ի դեպ Ճաղարյանը և Հայրապետյանի թեկնածուի միջև կա «չնաշխարհիկ» մի ընդհանրություն։ Լինելով մրցավար Ճաղարյանը խաղադաշտից հայհոյում էր տրիբունայում գտնվող երկրպագուներին։ Այսօր Հայրապետյանի թեկնածուն տրիբունայից հայհոյում է ֆուտբոլիստներին և մրցավարներին։ Տեղի ունեցածը կարելի բնութագրել թերևս մեկ բառով՝ կատաստրոֆա։ Մեր օրերի կատաստրոֆիկ երևույթի արդյունքում շարունակվում է պղծվել ֆուտբոլը։ Ակամայից ֆուտբոլը պղծում են նաև նրանք, ովքեր հյուրընկալվում կամ հյուրընկալում են Ճաղարյանին։ Այո, այսօր ունենք այսպիսի պատկեր։ Ու այսօր Հայրապետյանն իր «փառահեղ» թիմով փորձում է գրոհել ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը։

Երբ անցյալ տարվա հոկտեմբերին ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Արթուր Վանեցյանը, շատերը շտապեցին հայտարարել, որ հայկական ֆուտբոլը ազատագրվել է Ռուբեն Հայրապետյանից և վերջինիս կործանարար ռեժիմից: Լիահույս էինք, որ Հայրապետյանը վերջապես պատասխանատվության կենթարկվի գործած հանցագործությունների համար, բայց․․․: Թավշյա հեղափոխությունից հետո Հայրապետյան Ռուբենը ոչ միայն չպատժվեց, այլև շարունակեց իր «թավշյա» գործունեությունը հայկական ֆուտբոլում:Դեռևս այս տարվա մարտին, բարձրաձայնել էիք այն մասին, որ Հայրապետյանը կանգնած լինելով ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արարատ-Արմենիայի» կողքին ուղղորդում է մրցավարներին: Հայրապետյանը ներկա էր գտնվում ՀՀ առաջնության հանդիպումներին, իսկ ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը շարունակ վազվզում էր նրա կողքին: Իսկ ինչ տեղի ունեցավ առաջնության ավարտին: Մրցավարական «բեսպրեդելի» արդյունքում «Փյունիկի» փոխարեն «Արարատ-Արմենիան» դարձավ չեմպիոն: Նույնիսկ սրանից հետո շատերը չէին ցանկանում հավատալ, որ իրականում հայկական ֆուտբոլում ոչինչ չի փոխվել: Միայն վերջերս, բոլորը համոզվեցին որ մեկ տարուց ավելի Վայեցյանն ուղղակի պահում էր Հայրապետյանին։ Այսօր հայաստանյան ֆուտբոլային աշխարհը կանգնած բախտորոշ՝ ճակատագրական ընտրության առաջ։

Առաջին ընտրություններում պայքարն ըստ էության ընթանալու է երկու բևեռների միջև։ Մի կողմում Արմեն Մելիքբեկյանն է, իսկ մյուս կողմում բոլորիս հայտնի անձն իր թիմոց։ Ցավով պետք է արձանագրենք, որ ստեղծված իրավիճակում պայքարը լինելու է սպիտակի և սևի միջև։ Հետևաբար, մենք կամ պետք է բառիս բուն իմաստով փրկենք հայկական ֆուտբոլը չարիքից, կամ մեր սիրելի մարզաձևը մեր իսկ ձեռքով հուղարկավորենք։ Եկել է սթափվելու ժամանակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում