Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստի աշխատանքը:
Վարկերը լավ բա՞ն են, թե՞ ոչ՝ այսպիսի հարց բարձրացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նա նշեց. «Եթե վարկերն օգտագործվում են նպատակային, ապա դա շատ կոնկրետ արդյունք է բերում»:
Նրա խոսքով, սակայն, նախկինում որոշ մարդիկ «կերել են» այդ վարկերը, և այդ գումարներն ի վերջո երկրից դւորս են գնացել:
Նա հավելեց. «Վարկերը վատ բան չեն, վատ բան է դրանք անարդյունավետ ծախսելը, լափելը, ուտելը և ի վերջո երկրից դուրս տանելը, ինչը մենք չենք անում»:
Մանրամասները՝ տեսանյութում: