Պերուի ծովային պարեկային ծառայությունը երկրի հյուսիսային ափերից մեկում երկու տոննա կոկաին տեղափոխող սուզանավ է հայտնաբերել, որի վրա եղել է անձնակազմի 4 անդամ: Այս մասին հաղորդել է մեքսիկական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով հարավամերիկյան երկրի դատախազությանը:
Սուզանավը կոկաինը բեռնել է Էկվադորում և ուղևորվել դեպի Մեքսիկա:
Նշենք, որ աշխարհում կոկայի պլանտացիաների 90 տոկոսը գտնվում է այսպես կոչված «Անդյան թմրաեռանկյունում», որի մեջ մտնում են Կոլումբիան, Պերուն և Բոլիվիան: