Մեքսիկական Գուադալուպե կղզու առափնյա ջրերում, Բայա Կալիֆոռնիա նահանգում, դայվերները մեծ սպիտակ շնաձկան մահվան ականատես են դարձել, հայտնում է Daily Mirror-ը:
Տեսանյութը սկզբում հայտնվել է մեքսիկացի Արտուրո Իսլաս Ալենդեի սոցցանցերում: Հոկտեմբեր 9-ին նկարահանված կադրերում ագրեսիվ խոշոր ձուկը լողում է չորս դայվերներով վանդակի մոտ և զբոսաշրջիկներից մեկ մետր հեռավորության վրա կենդանու մռութը մնում է երկաթե ձողերի միջև: Փորձելով ազատվել, կենդանին վիրավորվում է երկաթե ցցաձողերից:
Տեսանյութի հաջորդ վայրկյաններում գիշատիչի խռիկներից արյուն է հոսում, որից հետո շնաձկան դին սուզվում է օվկիանոսի հատակը: Nautilus ընկերությունը, որը կազմակերպել է կենդանու սուզումը, շեշտել է, որ անկած անհատը ծայրահեղ ագրեսիվ վարք է դրսևորել և փորձել է հարձակվել զբոսաշրջիկների վրա: Ըստ ներկայացուցիչների, մեծ սպիտակ շնաձկները հազվադեպ են ագրեսիա դրսևորում: Նման միջադեպ առաջին անգամ է գրանցվել նրանց աշխատանքի 16 տարվա ընթացքում: