Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

««Արա»-ն ո՞րն ա». Թիվ 114 դպրոցի տնօրենը՝ դպրոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում երեկ աշակերտներից մեկը դանակահարել էր մյուսին՝ վնասելով որովայնի առաջնային պատը և ազդրը: «Երեխան արդեն տանն է, իրեն նորմալ է զգում: Ջերմություն չուներ, խոսել եմ հետը»,- այսօր «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը:

Նա պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դահլիճում՝ երկար դասամիջոցի ժամանակ: Ներկա է եղել ֆիզկուլտուրայի ուսուցիչը, սակայն միջամտել չի հասցրել: «Մեծ դասամիջոցն այն պահն է, որ երեխաները հանգստանում են, իջնում խաղում են, դաշնամուր են նվագում: Եվ վոլեյբոլ խաղալիս, երբ ներկա էր ուսուցիչը, գնդակով մեկը մյուսին է հարվածել: Ըստ երևույթին՝ հարվածն ուժեղ է ստացվել, նա էլ ասել է. «Ինչի՞ ես խփում… արա՛»: Մյուս տղան էլ, թե՝ «արա»-ն ո՞րն ա: Եվ…: Ուսուցիչն ասում է՝ վայրկյան է տևել, չհասկացա՝ ինչ կատարվեց: Շատ վատ բան է եղել, մոլորված վիճակում ենք»,- պատմեց տնօրենը:

Նա հաղորդեց, որ միջադեպի մասնակից աշակերտները զուգահեռ 11-րդ դասարաններում են սովորում, նախկինում շփումներ չեն ունեցել, դանակահարողն իր դասարանից չորս հոգու հետ է շփվել. նոր աշակերտ էր: «Նա փակ տղա է, բայց բոլորովին ճնշված չէր: Երբեմն, երբ մի դասից կարող է փախչեր, բերում էին ինձ մոտ, ասում էի. «Թասիբով տղա ես երևում, ամոթ չէ՞, այդպիսի բան ես անում», մանկավարժական մոտեցումներով փորձում էի տրամադրել, որ այլևս նման բան չանի: Չէի պատկերացնի, որ կարող է նման բան լինել: Հայրը Սպիտակում է աշխատում, այսօր իր հետ էլ եմ խոսել, ասել եմ, որ, կարծում եմ, շատ պիտի լինի որդու կողքին. անցումային տարիքն է: Ընդհանուր առմամբ պապաները տղաների հետ շատ պիտի խոսեն: Չի կարելի ամեն ինչ թողնել դպրոցի վրա: Երեխան եկել է դանակով: Ում հետ խոսում ես, առաջին հերթին իր իրավունքներն է մեջբերում»:

Տնօրենի խոսքով՝ դպրոցում ընդհանրապես հանգիստ մթնոլորտ է: «Երբ նման դեպքերի մասին ենք լսել, լարվել ենք, ավելի զգույշ ու ուշադիր ենք եղել. ինչ իմանայինք, որ մի օր էլ մեզ հետ կպատահի»,- ասաց նա:

Նախկինում նկատվե՞լ են դեպքեր, որ երեխաները դանակ բերեն հարցին ի պատասխան՝ տնօրենը նշեց, որ արգելված է սուր գործիքներ բերել դպրոց, և որ դպրոցին կցված ոստիկանը պարբերաբար փորձում է ստուգել երեխաների պայուսակները: «Շատ-շատ հաճախ է լինում, որ տղաներն ընդդիմանում են, ասում՝ իրավունք չունեք և այլն: Բացատրում ենք՝ ինչ կա դրանում, բայց հիմնականում չեն թողնում, իրենց դուր չի գալիս ստուգելը»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ ոստիկանն ամիսը երկու անգամ տարբեր թեմաներով զրույցներ է վարում տարբեր դասարաններում, բայց «երեխաները կարծես չեն ընկալում»:

Ի՞նչն է պատճառը, որ մի մանրուքից երեխաները կարող են չվարանել միմյանց լրջորեն վնասել: Հարցի պատասխանը տնօրենը չունի. «Երեկվանից դասղեկ-ուսուցիչներով խոսում ենք… չգիտեմ: Երեխաները շատ անհանդուրժող են դարձել. մի բարի խոսքը հազար հարց կշտկի: Ի՞նչ է պատահել, խփել ես՝ ասա՝ կներես. մի՞թե փոքր ժամանակ այդ կախարդական բառը քեզ տանը չեն սովորեցրել»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում