Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՍԴ դատավորներն իրար խոստացել են՝ չեն գրի վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Ըստ այդմ, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչի համար հարկատուները կվճարեն ավելի քան 600 միլիոն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց ՍԴ դատավորներից պարզել` նրանք կգնան վաղ կենսաթոշակի, թե չեն օգտվի արտոնյալ հնարավորությունից: Մեզ հաջողվեց զրուցել միայն նրանցից երկուսի` Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հետ, սակայն, ինչպես հայտնի է, օրենքով տրված հնարավորությունները չեն վերաբերում Արմեն Դիլանյանին և Վահե Գրիգորյանին: «Ես կդժվարանամ ինչ-որ բան ասել, և դա կոռեկտ էլ չէ: Ես չեմ կարող ասել` իմ բախտը բերեց, թե ոչ, բայց այդ օրենքը ինձ վրա չի տարածվում», – ասաց Արմեն Դիլանյանը: Իսկ, ահա, Ֆելիքս Թոխյանը հավելեց. «Ես արձակուրդում եմ, ինձ մի՛ անհանգստացրեք, և 1000 անգամ ասել եմ, որ մենք իրավունք չունենք մեկնաբանել: Օրենքով մեզ արգելված է մեկնաբանել»:

https://www.youtube.com/watch?v=WXWIkjnCi4o&feature=emb_title

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՍԴ դատավորներն իրար խոստացել են ոչ մի պարագայում չգրել վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում: Իսկ ի՞նչ է սպասվում այդ դեպքում. իշխանությունները երկու ծրագիր ունեն` նախ, եթե դատավորները դիմումներ չգրեն երկամսյա ժամկետում, ապա կսկսվի նրանց ունեցվածքը ստուգելու գործընթաց` փորձելով այդպես որևէ խնդրահարույց հարց գտնել և իրավական լուծում տալ: Իսկ եթե այդ տարբերակն էլ չաշխատի, թերևս կգործադրվի «պլան Ճ-ն»: Ինչպես հայտնի է, 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, սակայն բուն սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենալու երկու տարի անց` 2022 թվականին, և գործընթացի վերջնական արդյունքը պետք է լինի Սահմանադրական դատարանի լուծարումը, որպեսզի այդկերպ հաղթահարվի ճգնաժամը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում