Մի-28 ուղղաթիռը կործանվել է Ռուսաստանի հարավում՝ Կրասնոդարի երկրամասում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով աղբյուրին:
Գործակալության զրուցակցի խոսքերով, ուղղաթիռը պատկանել է ուժային կառույցներից մեկին: Այն ջախջախված է հայտնաբերվել Կորենովսկի օդանավակայանից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պլատնիրովսկայա բնակավայրից ոչ հեռու: Օդանավում եղել են անձնակազմի երկու անդամները, նրանք մահացել են: Այս տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ է դարձել օդանավակայանի տարածքում ուժեղ մառախուղը: