Աբխազիայի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Սան Ռեմո» ռեստորանի հարևանությամբ գտնվող տարածքում երեք մարդու գնդակահարության գործով կասկածյալի նկատմամբ։ Այս մասին հաղորդել է PrimeCrime-ն:
Ներքին գործերի նախարարությունը «Ուշադրություն՝ հետախուզվում է» վերնագրի ներքո հրապարակել է կասկածյալի լուսանկարը և նրա անունը: Իրավապահները ճշտում են Սուխումիի բնակիչ, 1979թ․ ծնված Էրիկ Չկադուայի գտնվելու վայրը։
Նոյեմբերի 22-ին՝ տեղական ժամանակով երեկոյան 02:40-ի սահմաններում, առնվազն չորս դիմակավորված անձինք մեքենայով մոտեցել են Լեոնի պողոտայում գտնվող ռեստորանին և կրակ են բացել հաստատության այցելուների ուղղությամբ: Սպանվել են օրենքով գողեր 38-ամյա Աստամուր Շամբան, որը հանցագործ շրջանակներում հայտնի է որպես «Աստիկ» և նրա հասակակից Ալհաս Ավիդզբա (Հասիկ): Վիրավորվել են նաև այն մարդը, որ նստած է եղել նրանց հետ սեղանի շուրջ, և մատուցողուհին, որ սպասարկում էր նրանց: Վերջինս մահացել է հիվանդանոցում: