Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Երկար փորձություններից հետո Կ. Պոլսի թափուր գահը համալրվեց

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք: 12 տարվա դադարից հետո պատրիարքարանի թափուր գահը վերջապես համալրվեց: Սա չափազանց կարևոր փաստ է, քանի որ վերաբերվում է հայ ժողովրդի համազգային խնդիներին, իսկ պատրիարքարանը աշխարհասփյուռ հայության ազգային կարևորագույն ինստիտուտներից մեկն է:  Նշենք, որ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը ստեղծվել է 1461 թվականին` Մեհմեթ 2-րդ սուլթանի կողմից հայերին սիրաշահելու, համակարգելու և նրանց կապիտալի միջոցով մրցունակ տնտեսություն ստեղծելու նպատակներով: Պատրիարքությունը վիթխարի դեր է խաղացել հայության կյանքում և նրա գլխին տարբեր ժամանակներում կանգնած են եղել այնպիսի նվիրյալներ, ինչպիսիք են՝ Մկրտիչ Խրիմյանը, Ներսես Վարժապետյանը, Մաղաքիա Օրմանյանը, Զավեն Եղիայանը և այլոք: Վերջին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդության և նրա՝ այլևս անգործունյա լինելու հանգամանքի հետ կապված թուրքական իշխանությունները թույլ չէին տալիս նոր պատրիարքի ընտրություններ կազմակերպել: Իշխանությունների կտրուկ միջամտության հետևանքով պատրիարքության հոգևոր խորհուրդը տեղապահ էր ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Վերջինս թուրքական իշխանությունների համար չափազանց ձեռնտու թեկնածու էր և անկասկած նրա քայքայիչ գործունեությունը ապակայունացնում էր հայ համայնքի առանց այդ էլ լարված իրավիճակը:

Աթեշյանի տեղապահության շրջանում պատրիարքությունը, հայտնվելով թուրքական իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ, նրանց դրդմամբ` հակահայկական կեցվածք էր ընդունել: Օրինակ նա հայտարարել էր, որ համշենահայերը և առհասարակ բոլոր չմկրտվածները չեն կարող հայ լինել: Իսկ ավելի կոնկրետ՝ պատրիարքարանը խուսափում էր մկրտել իսլամացած հայերին՝ առաջադրելով արհեստական ֆինանսական խոչընդոտներ, այդ իսկ պատճառով մարդիկ ստիպված էին լինում մկրտվել Էջմիածնում: Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրում են տարբեր տվյալներով շուրջ 4 միլիոն հայեր, որոնց մեծագույն մասը դավանում են Իսլամ:

Բացի այդ, պատրիարքարանը 2015 թ. Ապրիլի 24-ին պատարագ է մատուցել Գալիպոլիի ճակատամարտում զոհվածների հիշատակի համար, այն դեպքում, երբ այդ նույնը օրը աշխարհի բոլոր հայերը սգում և ոգեկոչում էին Ցեղասպանության 100-ամյակի տարելիցը:  Իսկ Էջմիածնից եկող յուրաքանչյուր քննադատություն որակվում էր որպես Հայաստանի Հանրապետության կողմից միջամտություն իր ներքին գործերին: Այսպիսի ծանր իրավիճակում պատրիարքարանը հայտնվել է ևս երկու անգամ նախորդ դարում, առաջինը՝ Մուստաֆա Քեմալի իշխանության գալուց հետո և 1940-ական թթ.-ին: Պատմական փորձը ցույց է տալիս, այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները միջամտել են պատրիարքության ներքին խնդիրներին և թույլ չեն տվել պատրիարք ընտրել, Թուրքիայի հայ համայնքի շրջանակներում խառնաշփոթ և խորը լարվածություն է ստեղծվել՝ ընդհուպ տարբեր հոսանքների ձևավորում:

Չխորանալով պատմական մանրամասների մեջ՝ նշենք միայն, որ այսքան փորձություններից հետո պատրիարք ընտրվեց պարկեշտ և արժանավոր եկեղեցական, որն է ՝ Սահակ սրբազանը: Հույս հայտնենք, որ նրան կհաջողվի պատրիարքարանին ու առհասարակ հայ համայնքին հանել ճգնաժամային իրավիճակից և ազգային այդ կարևորագույն ինստիտուտը վերադարձնել համազգային հիմնախնդիրների տրամաբանություն:

Պատրիաքարքարանի կարևորության աստիճանը պատկերացնելու համար անհրաժեշտ ենք համարում փոքրիկ պատմական էքսկուրս անցկացնել: Հայ առաքելական եկեղեցին պատմական տարաբնույթ զարգացումների արդյունքում բաժանված է չորս նվիրապետական աթոռների, որոնք են՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո, Կ. Պոլսի Պատրիարքություն և Երուսաղեմի Պատրիարքություն:

Ինչպես գիտենք` Հայ առաքելական եկեղեցին գերկենտրոնացված ուղղահայաց, հիեարխիկ համակարգ է, որի գլխին կանգնած է Էջմիածնի կաթողիկոսը: Չնայած ֆորմալ առումով մնացյալ երեք աթոռներն ընդունում են Էջմիածնի գերագահությունը, բայց իրականում ունեն լիակատար ինքնավարություն և միանձնյա տնօրինում են իրենց ենթակայության տակ գտնվող թեմերի, եկեղեցիների ներքին կյանքը, առօրյան, ֆինանսները, կրթությունը և այլն:

Պատմության ընթացքում աթոռների միջև փոխհարաբերությունները տարբեր կերպ են զարգացել՝ կապված այս կամ այն ժամանակաշրջանի առանձնահատկությունների և առաջադրված խնդիրների բազմազանությամբ: Հարաբերությունները եղել են ինչպես լարված, մրցակցային, նույնիսկ արձանագրվել է կապի տևական խզում, այնպես էլ՝ դաշնակցային և միահամուռ կերպով հայության ընդհանուր շահերին միտված: Նշենք, որ նվիրապետական աթոռների միջև չկա որևէ դավանաբանական կամ ծիսական տարբերություն, դրանք նույն եկեղեցու տարբեր գլուխներն են: Այդ իսկ պատճառով հակասությունների, լարված հարաբերությունների համար պատճառ են հանդիսացել հիմնականում ազդեցության ոլորտների բաշխման շուրջ անհամաձայնությունները: Ընդունված տեսակետ է, որ եկեղեցու նման տարանջատվածությունը մեծ հաշվով պատամականորեն դրական ազդեցություն է ունեցել, քանի որ հայության առջև տարբեր տարածաշրջաններում տարբեր խնդիրներ են դրված եղել, որի արդյունքում էլ աթոռների թիրախավորված գործունեությունը նույնպես տարբեր պետք է լիներ:

Իսկ գերկենտրոնացման դեպքում մեծ է հավանականությունը, որ տարբեր վեկտորներով թիրախների հարվածելու արդյունավետությունը կնվազեր և կներառվեր մեկ ուղեծրի շրջանակներում: Օրինակ` Երուսաղեմի պատրիարքության առջև դրված է եղել քաղաքի հայկական տիրույթների պահպանման խնդիրը, որը գրեթե միշտ վիճարկվել է հույների կողմից: Նմանատիպ կարևորագույն խնդիրներ են ունեցել նաև մյուս աթոռները, այդ թվում և Կ. Պոլսի պատրիարքարանը, որը թուրքահայերի խոսափողն է և հիմնասյուներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում