Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱԱԾ-ում լյուստրացիա է պետք. Պետք է հասկանալ՝ ովքե՞ր են ԱԱԾ-ում ծառայում, ո՞ւմ են նրանք իրապես ծառայում

Իրավապաշտպաններն ու քաղհասարակության ներկայացուցիչները խայտառակություն են որակում Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած հաղորդագրությունը, որտեղ անդրադարձ էր կատարվել իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան մի գրառման։ «ԱԱԾ-ն մնացել է իր ոճի մեջ, որը եղել է մինչ հեղափոխությունը և առհասարակ՝ Սովետական միությունից սկսած։ ԱԱԾ-ն մնացել է НКВД-ի հոգեբանության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Արթուր Սաքունցը, հիշեցնենք, դեկտեմբերի 7-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ԱԱԾ-ի վերաբերյալ՝ նշելով, որ այդ կառույցում դեռևս հին բարքեր են տիրում, կոռուպցիա, հովանավորչություն. «Կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության շրջանակներում մեկ առ մեկ Ձեր ծառայության տարածքային բաժնի պետերի, Ձեր ծառայության վարչության պետերի, վարչությունների բաժինների պետերի, ԱԱԾ պետի տեղակալների և նրանց կապակցված անձանց անուններով, նրանց կողմից փաստացի տիրապետվող գույքերի, սեփականության, բենզա ու գազալցակայանների, խանութների, բիզնեսների մասին տվյալները հավաքեք, քննարկեք ու ներկայացրեք հանրությանը՝ համոզելու համար, թե ինչքան ազնիվ ու բացառիկ, կոռուպցիոն գործարքներից զերծ են մնացել Ձեր ծառայության առանցքային գործիչները։ Երբ մինչ հեղափոխությունը ԱԱԾ-ն բացառիկ ապօրինի հարցումներ էր կատարում ընդդիմադիր քաղաքական և քաղհասարակության գործիչների, այդ թվում նաև՝ իմ, և նրանց, այդ թվում նաև՝ ինձ հետ կապակցված անձանց սեփականության մասին, դեռ դրա համար պատասխանատվություն չեք կրել ու չեն կրել նման լկտի, ապօրինի հանձնարարություն տվողներն ու կատարողները։ Մտածում եք, թե մարսեցի՞ք, անցավ գնա՞ց։ Ոչ, հույս չունենաք։ Կամ Ձեր այդ ամբողջ ոհմակի վերաբերյսլ տվյալները հավաքում և հրապարակում եք, հակառակ դեպքում մենք ենք հրապարակելու, ու շատ վատ պատկեր կունենաք։ Այո, պարոն Վանեցյան, ԱԱԾ-ի նախկին պարոն պետ, շատ վտանգավոր ենք Ձեր համար, ըստ Ձեր նմանների, սորոսականներս, քանի որ Ձեր համակարգի անօրինականությունները, կոռուպցիոն հանցագործությունները բացահայտողներն ու Ձեր հակաժողովրդավարական և հակաիրավական համակարգի բուն էությունը ցուցադրողներն ենք լինելու, որն այդպես խնամքով ամեն գնով ջանացիք քողարկել ու աչքից հեռու պահել։ Իհարկե, վտանգավոր ենք, բայց ոչ թե պետության, որի անունից ելույթ եք ունենում (թե Դուք՝ ով, պետությունն՝ ով), այլ պետության ազգային անվտանգությամբ իբր թե զբաղվող, ապահովող, բայց պետության անվտանգության անունից հանդես եկողների կոռուպցիոն հանցագործությունները ի ցույց չդնողների համար ենք վտանգավոր։ Իսկ որ Ձեզ ու պետությունը նույնականացնում եք, ապա հստակ ասեմ՝ կոռուպցիան ու անպատժելի համակարգը որևէ ընդհանրություն չունեն և չեն կարող ունենալ պետություն հասկացողության հետ։ Դիմում եմ ԱԱԾ-ի պետի պաշտոնակատարին, որը Վանեցյանի մտերիմն է, հորդորով. վերջ տվեք Ձեր մտերիմներին պաշտոններին նշանակելու պրակտիկային և զբաղվեք գործով, Ձեր համակարգը ապօրինություններ և կոռուպցիոն հանցագործություններ կատարածներից մաքրելով զբաղվեք։ Եթե իհարկե նման խնդիր տեսնում եք և ունակ եք տեսնելու և լուծելու»,- ասված է Սաքունցի գրառման մեջ։

Գրառման մեկնաբանություններում Սաքունցը նաև կոնկրետ օրինակով գրել էր, որ հեղափոխությունից հետո ԱԱԾ պաշտոնատար անձը 550 հազար դոլարով գազալցակայան է գնել։

Այս գրառումը փաստացի զայրացրել է ԱԱԾ-ին, որը բավական երկարաշունչ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից՝ մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով»։

Հայտարարության տեքստում ԱԱԾ-ն նաև ակնարկում է հասարակական կազմակերպությունների՝ դրսից ֆինանսավորման մասին և նշում, որ այդ հոսքերը եղել են իրենց ուշադրության կենտրոնում. «Պարբերաբար ՀՀ ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվում տարբեր միջազգային կազմակերպություններ, դրանց ներկայացուցիչներ ու համագործակցող անձինք, ովքեր ֆինանսական միջոցներ են ստանում արտասահմանյան երկրներից՝ անկախ անվանումից, իրականացրած գործունեության տեսակից և այլ հանգամանքներից»:

Եվ վերջում ԱԱԾ-ն կոչ է արել «իր գործունեության, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների վերաբերյալ արտահայտվելիս ցուցաբերել զգոնություն, պահպանել առավելագույն զսպվածություն, տուրք չտալ էմոցիոնալ ու անլիարժեքության բարդույթից բխող պոռթկումներին, նախքան արտահայտվելը կշռադատել, ծանրութեթև անել ասելիքը, չբռնել ինքնահաստատման ուղի՝ պետական կարևորագույն կառույց վարկաբեկելով, և անշուշտ, պահպանել քաղաքացիական հասարակության անդամին վայել քաղաքակիրթ էթիկայի կանոնները»:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ ԱԱԾ այս հայտարարությունը վառ ապացույց էր, որ ԱԱԾ-ն տարիներ շարունակ հետևել է, գաղտնալսել է իրավապաշտպաններին, բացի դրանից՝ հայտարարությունը հնչել է որպես ուղիղ սպառնալիք հենց իրավապաշտպանների նկատմամբ. «Եվ սա այն պարագայում, որ Հայաստանի Հանրապետությունը տարիներով թալանվել է, ՀՀ-ում կատարվել են հանցագործություններ անգամ ահաբեկչության տեսքով, եղել է հոկտեմբերի 27, որը ԱԱԾ-ն չի կանխել և չի բացահայտել։ ԱԱԾ-ն է կրում այն բոլոր բացասական երևույթների և հանցագործությունների պատասխանատվությունը, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում։ Հետևաբար իրավապաշտպանների հասցեին սպառնալիք հնչեցնելու և մատ թափ տալու իրավունք իրենք չունեն։ Բայց դա անում են, քանի որ հատկապես հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի նկատմամբ չափից ավելի մեծ վերաբերմունք եղավ իշխանությունների կողմից։ Կարծում եմ, որ իշխանությունները լուրջ մտածելու խնդիր ունեն»,- ասաց Կարապետյանցը:

Նա հավելեց, որ իշխանության առաջնահերթությունը պետք է լինի այս կառույցում լրջագույն բարեփոխումներ անելը, քանի որ արդեն լուրջ հիմքեր կան կարծելու, պնդելու, որ այս ԱԱԾ-ն այս կազմով իրականում չի ծառայում ՀՀ շահերին: «ԱԱԾ-ն հիմա թշնամի է փնտրում այնտեղ, որտեղ թշնամիներ չկան։ Իրենք մինչև այսօր իրավապաշտպաններին համարում են իրենց անձնական թշնամիները, քանի որ նրանք միակն են, որ բացահայտում են նաև իրենց թերացումները և որոշ իրադարձություններին նրանց մասնակցությունը։ Հետևաբար նոր իշխանությունները լրջագույնս պետք է քայլեր ձեռնարկեն իրապես անկախ Հայաստանի անկախ Ազգային անվտանգության ծառայություն ունենալու համար։ Քանի դեռ դա չունենք, որևէ լուրջ հանցագործություն չի բացահայտվելու, և մենք մեզ չենք կարող անվտանգ զգալ»,- ասաց Կարապետյանցը՝ ավելացնելով, որ ԱԱԾ-ի մասին խոսելիս «բարեփոխում» բառը մեղմ է ասված. ԱԱԾ-ում լյուստրացիա է պետք։

«Մենք պետք է հասկանանք՝ ովքե՞ր են ԱԱԾ-ում ծառայել, ծառայում, ո՞ւմ են նրանք իրապես ծառայում՝ ՀՀ-ի՞ն, թե՞ այլ ուժերի և այլ տերերի։ Քանի դեռ այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել, շատ լուրջ հանցագործներ շարունակելու են հովանավորված լքել ՀՀ-ի տարածքը, մենք չենք կարողանալու Հայաստան վերադարձնել թալանված և երկրից հանված փողերը, որևէ հանցագործ Հայաստանում չի պատժվելու, և դա լինելու է կոնկրետ ՀՀ ԱԱԾ-ի մեղքով։ ԱԱԾ-ն ներկայումս իրական սաբոտաժ է անում, և դրա պատճառը նախկին պաշտոնյաներին նույն պաշտոնում թողնելն է»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում