ԱՄՆ-ը «զինված հանցափորձ» է կատարել Սիրիայի տարածքների վրա՝ նավթահանքերը գրավելու համար, Վաշինգտոնը Թուրքիային է վաճառում Սիրիայից գողացված նավթը՝ պնդում է ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին։
«Ինչ վերաբերում է ամերիկյան օկուպացիայի խնդրին, դուք բոլորդ գիտեք այն ամենը, ինչ տեղի է ունեցել. սա Ամերիկայի գրավյալ ուժերի կողմից արված զինված հանցափորձ է Սիրիայում նավթահորները խլելու համար»,- ասել է Ջաաֆարին Նուր Սուլթանում մամուլի ասուլիսի ժամանակ։
Մշտական ներկայացուցիչը հավելել է, որ Սիրիան գրաված ամերիկացիները Թուրքիային են վաճառում առգրավված ռեսուրսները և կառավարում իրենց «թալանը»: Ըստ Ջաաֆարիի՝ Սիրիան ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների համար դարձել է իր մրցակիցների հետ հաշիվները լուծելու հարթակ: