Ամերիկյան Time ամսագրի համաձայն՝ 16-ամյա շվեդացի ակտիվիստ Գրետա Թյունբերգը տարվա մարդ է դարձել: Այս մասին հաղորդվել է հրատարակչության կայքում:
Պորտուգալիայում օվկիանոսի ափին կանգնած Թյունբերգի լուսանկարները հրատարակչության աշխատակիցները մակագրել են «Երիտասարդության ուժը» գրությամբ: «Մենք պարզապես չենք կարող ապրել այնպես, կարծես վաղը գոյություն չունի, քանի որ այն գոյություն ունի»,- մեջբերում են ակտիվիստի խոսքերը։