Նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Իրաքում շարունակվող ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 170 և վիրավորվել 2264 մարդ։ Այս մասին ասվում է Իրաքում օգնություն ցուցաբերող ՄԱԿ-ի մարդու իրավունքների առաքելության գրասենյակի (UNAMI)՝ չորեքշաբթի օրը թողարկված զեկույցում:
«Այս տվյալները պետք է համարվեն նախնական: Ի տարբերություն նախորդ պրակտիկայի, Իրաքի կառավարությունը թույլ չի տվել UNAMI-ին ցույց տալ զոհերի մասին հիվանդանոցներից պաշտոնական տվյալներ կամ նրանց այցելել հիվանդանոցներում հարցաքննելու համար»,- ասվում է փաստաթղթում:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Իրաքում զոհվել է առնվազն 414 մարդ, վիրավորվել է 8758 մարդ, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, թեթև վնասվածքներով տուժածների թիվը, ներառյալ արցունքաբեր գազի թունավորումը, կարող է լրացուցիչ հասնել 19 հազար մարդու: