Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Աղետ չի լինի, իսկ ի՞նչ կլինի. պետության տարօրինակ ձեռքը

Հայաստանի խորհրդարանն ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը ամբողջությամբ, որով, ինչպես հայտնի է, մինչև թոշակի տարիք լիարժեք աշխատավարձ է խոստացվում այն դատավորներին, որոնք կամովին կհրաժարվեն պաշտոնից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Այդպիսով, իշխանությունն ակնկալում է փոխել ՍԴ կազմը և ըստ այդմ՝ նաև ՍԴ գործունեության կարգավորումները: Իշխանությունը հայտարարում է, որ դա իրավիճակը պատվով հաղթահարելուն ուղղված պետության ձեռքն է՝ մեկնված դատավորներին:

Միաժամանակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, հայտարարում է, որ ոչ մի աղետալի բան չի լինի, եթե դատավորները չբռնեն այդ ձեռքը: Լավ է, որ չի լինի որևէ աղետալի բան, բայց այդուհանդերձ ավելի հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչ չի լինի, այլ այն, թե՝ իսկ ինչ կլինի հունվարի 31-ից հետո, երբ դատավորները չբռնեն պետության մեկնած այդ ձեռքը, կամ նրանց մեծամասնությունը չբռնի այդ ձեռքը:

Այստեղ լուծում է դիտարկվում Սահմանադրության փոփոխությունը: Համենայնդեպս, գոնե հրապարակի վրա այլ լուծում կարծես թե չի դիտարկվում՝ դրանից բացի: Այստեղ իհարկե առաջանում է շատ պարզ հարց. ինչո՞ւ ուրեմն միանգամից ձեռնամուխ չլինել այդ լուծմանը և հրապարակ բերել օրինագիծ, որը բավականին աղմուկ է առաջացնելու և իր թե՛ արժեհամակարգային-բարոյական, թե՛ զուտ ռացիոնալ-ֆինանսական տեսանկյունից որոշակիորեն աբսուրդային է, այն էլ՝ մեղմ բնորոշմամբ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ խնդրի, այսպես ասած, Սահմանադրության փոփոխության տարբերակով լուծումը այնքան էլ հարթ և սահուն մեխանիզմ չէ և քաղաքական մեծամասնության համար պարունակում է որոշակի ռիսկեր, որոնցից հնարավորինս խուսանավելու համար էլ ընդունվում է վաղ կենսաթոշակի մասին օրինագիծը: Բայց ակնառու է, որ այդ օրինագծի, այսպես ասած, արդյունավետության հավանականությունը եթե զրո չէ, ապա շատ մոտ է զրոյին:

Եվ ուրեմն՝ իշխանությունը չի կարող չունենալ որևէ պատկերացում, թե որն է լինելու հաջորդ քայլը, և ինչպիսի՞ն է այն լինելու, ի՞նչ տրամաբանությամբ՝ լուծմա՞ն, թե՞ ժամանակ շահելու: Թեև ինչ-որ իմաստով ժամանակ շահելը կամ ձգելը ևս կարող են լինել յուրօրինակ լուծում, եթե ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը չդիտարկենք զուտ այդ կառույցի համատեքստում, այլ ավելի լայն ներքաղաքական շերտավորումով, որտեղ կառավարող մեծամասնության համար ՍԴ հարցը ամենևին նպատակ չէ, այլ միջոց այլ քաղաքական նպատակներ ու խնդիրներ սպասարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում