Շվեյցարիայի շրջակա միջավայրի, տրանսպորտի, Էներգետիկայի և կապի նախարար Սիմոնետա Սոմարուգան, որը կառավարությունում ներկայացնում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ընտրվել է երկրի 2020 թվականի նախագահ:
Նրա թեկնածությունը սատարել է 200 պատգամավորից 186-ը:
Սիմոնետա Սոմարուգան ծնվել Է 1960 թվականի մայիսի 14-ին Արգաուի կանտոնի Սինս ավանում: Ավարտել Է Լյուցեռնի կոնսերվատորիան, դասավանդել Է Ֆրիբուրի կոնսերվատորիայում: Շվեյցարիայի կառավարությունում աշխատում Է 2010 թվականից: