Դեկտեմբերի 6-ին վրաց-ադրբեջանական պետական սահմանին ադրբեջանցի սահմանապահները կրակել են Վրաստանի քաղաքացու վրա, հայտնել է Грузия Online-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ը:
Հայտնի է, որ տուժածը հովիվ է․ վիրավորում է ստացել գլխի շրջանում: Այլ մանրամասներ նախարարությունը չի հաղորդել:
Իրականացվում է հետաքննություն: