Աֆղանստանի Բաղրամի շրջանում ավտոմեքենայի պայթեցման հետևանքով վրացի հինգ զինվորական Է տուժել: Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նշելով որ նրանց վիճակը լավ է, հոսպիտալացում չի պահանջվել:
Ավտոմեքենայում տեղադրված ռումբը պայթել է ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում: Բացի այդ, անհայտ անձինք հրաձգություն են սկսել:
Նշենք, որ առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է մի քանի շենք: Զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 50-ը: Միջադեպի պատասխանատվությունը առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել: