Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Մերժված «գիգանտների» գրոհն ընդդեմ իսպանացիների. Ինչպես ազատվել «պարապունքային» մառազմից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ Ռուբեն Հայրապետյանի թիմը՝ ի դեմս «ֆանտաստիկ ինտելեկտի տեր ֆուտբոլային գիգանտների», թիրախավորել է մեր երկրում աշխատող իսպանացի մասնագետներին։ Մասնավորապես, սև ճամբարի նախընտրական քարոզարշավի առանցքում իսպանացիների աշխատանքի ոչ արդյունավետ լինելն է, ինչպես նաև նրանց բարձր աշխատավարձը։ Այնպիսի տպավորություն է, որ Հայրապետյանի թիմը գրոհում է ՀՖՖ նախագահի աթոռը, մասնավորապես՝ հայկական ֆուտբոլը իսպանացի մասնագետներից փրկելու համար։

«Մերոնք ինչո՞վ են պակաս, կարող ա՞ դրանց չափ չեն հասկանում» թեզը շարունակ շրջանառվում է տարբեր շրջանակներում։ Իսկ թե ովքեր են շրջանառում այս թեզը, կարծում ենք, բոլորը գիտեն։ Մեր կարկառուն մասնագետներին բնականաբար դուր չի գալիս, որ Խինես Մելենդեսի թիմը փորձում է կրթել մարզիչներին, ծրագրեր է մշակում, փորձում դուրս բերել ճահճից։ Պարզվում է, որ մեր մարզիչները և մասնագետներն ամենալավն են աշխարհում, ուստի նրանք սովորելու կարիք չունեն։ Նրանց պատրաստած կադրերը, սակայն, Եվրոպայի 17 կամ 19 տարեկանների առաջնություններում «փառահեղ» պարտություններ են կրում միջին և նույնիսկ ցածր մակարդակի հավաքականներից։

Դե, բնական է, եթե Հայրապետյան Ռուբենի պաշտոնավարման օրոք մարզչական արտոնագիր ստացած մարզիչը «Վայբերի» խմբում հաջորդ պարապմունքի ժամը իրազեկող նախադասության մեջ 7 տառասխալ է անում, նրա պատրաստած կադրերն էլ վաղը պետք է 7 անպատասխան գնդակ բաց թողնեն, ասենք, Հունգարիայից։ Եթե Հայրապետյանի օրոք լիցենզիա ստացած մարզիչները անտարբեր հայացքով նայեն, թե ինչպես են մարզման ժամանակ երեխաները գործագործ խաղում, բնական է, որ ազգային հավաքականի որոշ ֆուտբոլիստներ չպետք է կարողանան, օրինակ, գնդակ կասեցնել։ Սա է իրականությունը։ Ու այսօր Հայրապետյանի և նրա թեկնածուի ճամբարը փորձում է պահպանել իրենց կողմից ստեղծված արժեքները, որոնք պատուհաս են դարձել թե՛ հայկական ֆուտբոլի, թե՛ հասարակության համար։

«Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա, ես ևս կմնամ, եթե հեռանա, ես էլ չեմ մնա, չեմ երկարաձգի պայմանագիրս: Եթե նա դառնա ֆեդերացիայի նախագահ, ես կշարունակեմ աշխատել»,- նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը ասել էր ՀՖՖ տեխնիկական տնօրեն, եվրոպական ֆուտբոլում առանցքային ֆիգուր հանդիսացող Խինես Մելենդեսը։ Բնական է, որ հանրահայտ մասնագետը նույնիսկ մեկ օր չի մնա Հայաստանում, եթե մերժված ռեժիմը զավթի ֆուտբոլային կառույցը։ Չի մնա, քանզի գիտակցում է, որ Մելիքբեկյանի չընտրվելու պարագայում մեր երկրում ֆուտբոլ ըստ էության գոյություն չի ունենա։

Մեր «փառապանծ» մասնագետները, փորձելով ռեզոնանս առաջացնել, տարբեր հարթակներում նշում են, որ իսպանացիները տարեկան ստանում են 1-2 միլիոն դոլար աշխատավարձ։ Միանգամից նշենք, որ եթե նույնիսկ նրանք 3 միլիոն դոլար աշխատավարձ ստանային, դա միանգամայն ընդունելի կլիներ։ Ընդունելի կլիներ, քանզի կլինիկական մահ ապրող մարմինը վերակենդանացնելու համար գումար խնայել ուղղակի չի կարելի։ Տասնամյակներ շարունակ տեղացի մասնագետները գումարներ են ստացել, կարծես թե վերապատրաստվել են, մասնակցել են դասընթացների, բայց նրանցից ոմանք «պարապմունք» բառը գրում են «պարապունք»։ «Պարապունք», քանզի նրանց համար պարապմունքը ոչ թե պարապմունք է, այլ պարապունք։ Այսքանից հետո ինչ կարելի է եզրակացնել։

Եթե նույնիսկ Արմեն Մելիքբեկյանը չներկայացնի ֆուտբոլի զարգացման ծրագիր, չներկայացնի մարզաձևի զարգացման իր տեսլականը, միայն այն բանի համար, որ իսպանացիները շարունակեն աշխատել Հայաստանում, պետք է համախմբվել նրա կողքին։ Ավելի ստույգ՝ առողջ ուժերի մոբիլիզացիան պետք է լինի հենց այս թեկնածուի շուրջը։

Հիշենք, որ Խինես Մելենդեսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը ստանձնել էր միայն այս տարվա հունվարին։ Այս ընթացքում բարձր արդյունքներ ակնկալելը ուղղակի անմտություն կլիներ։ Տասնամյակների ընթացքում ձևավորված «շպանան» այսօր էլ շարունակում է «պարապունքներ» անցկացնել, և այս մառազմից ձերբազատվելու համար հարկավոր է ժամանակ։

Այսօր գտնվում ենք ոչ թե զրոյական, այլ բացասական բալանսային գոտում։ Արմեն Մելիքբեկյանին պետք է հորդորենք, որ ՀՖՖ նախագահ դառնալու պարագայում Հայաստանում աշխատող իսպանացի մասնագետների թիվն ավելացնի, քանզի ֆուտբոլ ունենալու համար առաջնայինը ֆուտբոլային կրթությունն է։ Պայմանները կարող են իդեալական չլինել, բայց լավ ուսուցիչներ ունենալով, այնուամենայնիվ, հնարավոր է ստանալ արդյունք։ Շատերը կհամաձայնեն, որ 30/40-ի վրա դաշտերի կառուցումը նվազեցնելու գնով Իսպանիայից կամ եվրոպական այլ երկրից անհրաժեշտ է հրավիրել մասնագետների, իսկապես մասնագետների։ Գերժամանակակից մարզադաշտերում առանց մասնագետների պարապմունքները կվերածվեն «պարապունքների», և կլինի այն պատկերը, որն ունենք այսօր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում