Լուրեր
Ոստիկանությանը ոչ թե հնարավորություն ենք տալիս, այլ սարքավորումներ․ Սիփան Փաշինյան

Մենք չենք տվել ոստիկանությանը վերահսկողություն իրականացնելու, որովհետև մենք չենք կարող մի կառույցի տալ մի հնարավորություն, որն արդեն ունի այդ հնարավորությունը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԾ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը։

Նրա խոսքով, նախկինում ոստիկանության կողմից հեռախոսային վերահսկողություն իրականացնելը տեղի է ունեցել բացառապես ԱԱԾ դիմելու դեպքում. «Որովհետև համապատասխան սարքավորումները ունեցել է միայն ԱԱԾ-ն։

ԱԱԾ-ն մեծ հաշվով տեխնիկական սպասարկումն է ապահովել, որի միջոցով ոստիկանությանը հնարավորություն է տվել իրականացնել հեռախոսային վերահսկողություն։ Այս օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո ուղղակի ոստիկանությունը ձեռք կբերի իր սարքավորումները»,-ասաց Սիփան Փաշինյանը։

  • Դիտումներ՝ *