ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Չինաստանի 11 քաղաքացու, որոնք փորձել են ապօրինի հատել Միացյալ Նահանգների տարածքը, հայտնում է CNN-ը:
Հեռուստաընկերության տվյալներով, ամերիկացի սահմանապահները նրանց հայտնաբերել են Մեքսիկայից ժամանած բեռնատարի մեջ եղած բեռներում, մասնավորապես՝ լվացքի մեքենայի և կահույքի մեջ: Նրանք բոլորը ձերբակալվել են։ Ձերբակալվել է նաև բեռնատարի վարորդը՝ ԱՄՆ-ի 42-ամյա քաղաքացին:
CBP officers found 11 Chinese nationals hidden inside furniture inside a moving truck at the San Ysidro port of entry: https://t.co/RQYSXjWLOH pic.twitter.com/zfrenKAHZJ
— CBP San Diego (@CBPSanDiego) December 10, 2019