Ֆրանսիայի արևելքի Բեզանսոն քաղաքի Կաթի արդյունաբերության քոլեջը պատրաստվում է հյուսիսկորեացի երեք փորձագետների այցին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ծրագրվում է, որ հյուսիսկորեացի տեխնոլոգները հատուկ ուսուցում կանցնեն՝ յուրացնելու «Էմենտալ» պանրի պատրաստման բոլոր նրբությունները: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Նրանց առջև դրված է լուրջ խնդիր՝ սովորել կաթնամթերքի արտադրության բոլոր մանրուքները՝ այնուհետև դրանք հայրենիքում ամենայն ճշգրտությամբ կիրառելու համար:
Ինչպես հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները, հյուսիսկորեացի առաջնորդը թուլություն ունի պանրի այդ տեսակի նկատմամբ դեռևս ուսանողական տարիներից, որոնք նա անցկացրել է Շվեյցարիայում:











































