«Մենք հայտարարել ենք, որ համակարգային կոռուպցիան Հայաստնում դադարել է գոյություն ունենալուց, բայց մենք երբևէ չենք բացառում, որ այն կարող է վերադառնալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
«Կարծում ենք, որ այսօրվա իշխանության կողմից կարևոր գործողությունը պետք է լինի հնարավոր բոլոր հիմքերի ստեղծումը, որպեսզի նման վերադարձ տեղի չունենա մոտ ապագայում։ Այս պահին արձանագրում ենք, որ բրգային կոռուպցիան ամբողջությամբ վերացված է, համակարգային կոռուպցիա չկա, բայց կան որոշակի կապեր, որոշակի սխեմաներ։ Ավելին, մենք վստահ ենք, որ այս պահին էլ կան կոռուպցիոն դրսևորումներ և կոռուպցիոն ռիսկեր»,-ասաց նա։