Լուրեր
Երբ մարդկանց դոմիկներից հանում էինք, այսօրվա խոսացողներն անհասանելի էին. Տիգրան Վիրաբյան
  • 12:25
  • 2019-12-11
  • Դիտումներ՝ *

Ես շատ ուրախանում եմ, որ Գյումրիի մասին խոսելը, Գյումրիով մտահոգվելը հիմա շատ թրենդային է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, որ 325 միլիոնով Երևանում Նոր տարի նշելու փոխարեն այդ գումարը կարելի էր ուղղել աղետի գոտուն:

«2016 թվականին, երբ Հայկ Բարսեղյանի հետ իրականացնում էինք «SOS Գյումրի» բարեգործական ծրագիրը, գյումրեցի 33 անօթևանի համար փորձում էինք հայթայթել միջոցներ, որ անմարդկային պայմաններից հանենք: Այսօր խոսացողներից ոչ մեկին գրեթե չեմ հիշում»,- ասաց Վիրաբյանը։

  • Դիտումներ՝ *