Friday, 19 04 2024
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ

ՀՅԴ-ն պետք է ինչ-որ գործողություն իրականացնի, որ չժանգոտի․ ի տարբերություն մյուս ուժերի՝ ունի առավելություններ

Դաշնակցության շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է մամուլում, տեսակետներ են հնչեցրել թե՛ փորձագետները և թե՛ կուսակցության շարքերը լքած անձինք, ովքեր ավելի լավ պատկերացում ունեն այս քաղաքական ուժի գործունեության վերաբերյալ։

Որքան էլ շատերը նշում են, որ ՀՅԴ-ն վաղուց կորցրել է իր վարկանիշը, որ չունի հասարակական աջակցություն՝ քանի որ նախկինում իրեն կցել է այդօրվա իշխանություններին, սպասարկել ու վավերացրել նախկին համակարգի հանցավոր գործարքները, չենք կարող հերքել, որ այդ կուսակցության ցանկացած հայտարարություն և գործողություն գրավում է քաղաքական անցուդարձով հետաքրքրվող մարդկանց ուշադրությունը, և ամբողջությամբ անտեսել ՀՅԴ-ի շարքերում տեղի ունեցողը, այնքան էլ ճիշտ չէ։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում ստեղծվել էր հեղափոխական էյֆորիա, և այդ էյֆորիայի մեջ կուսակցությունները չէին կարողանում իրենց ակտիվորեն դրսևորել։

«Պատահական չէ, որ Դաշնակցությունը, որը կառավարության մաս էր կազմում և նաև ԱԺ ընտրություններում խորհրդարան չանցնելուց հետո իրեն չէր կարողանում դրսևորել։ Բայց ներկայումս, երբ այդ էյֆորիան ավարտվել է, իշխանության վարկանիշը որոշակի անկում է գրանցել՝ քաղաքական դաշտում նոր գործընթացներ են ընթանում, և պետք չէ մտածել, որ քաղաքական դաշտը դատարկ է մնալու։ Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ կփորձի իր սեփական քաղաքական գործընթացն իրականացնել, ու այդ ուժերից մեկը կլինի Դաշնակցությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ Դաշնակցությունը կփորձի հնարավորինս մոբիլիզացնել իր ընտրազանգվածին. «Ընդհանրապես կուսակցությունը պետք է միշտ ինչ-որ գործողություն իրականացնի, որ, ժողովրդի լեզվով ասած՝ չժանգոտի։ Մի բան է, որ այդ գործողությունները այդ պահի կտրվածքով կարող են մի քիչ արդյունավետ լինել կամ ընդհանրապես արդյունավետ չլինել։ Դա էլ է իհարկե կարևոր՝ ցանկացած գործողություն պետք է հաշվարկել՝ ինչքանով է օգտակար, ու փորձես այն դարձնել մաքսիմալ օգտակար։ Դաշնակցության ընտրազանգվածը լավագույն դեպքում եղել է 13 տոկոս, իսկ վատագույնը՝ անցած տարի, երբ խորհրդարան չմտավ՝ 3.5 տոկոս։ Սոցիոլոգիական տարբեր հաշվարկներով՝ ՀՅԴ-ն մոտավորապես ունի 3.5-11 տոկոս ընտրազանգված՝ կարող է բարձրանալ մինչև 13 տոկոս և իջնել 3.5 տոկոս։ Միջին հաշվարկով՝ 6-8 տոկոս ընտրազանգված։ Հիմա Դաշնակցությունը փորձում է ակտիվացնել այդ ընտրազանգվածը և այդ ընտրազանգվածի միջոցով իր չափով հարվածներ հասցնել իշխանությանը, դա տրամաբանական է։ Արդյոք պետք է թերագնահատել, իհարկե ոչ»։

Շարունակելով իր միտքը՝ փորձագետն ասաց. «Եթե վերցնենք միայն ՀՅԴ-ն, ապա այսօրվա իշխանություններին հարվածելը ու մեծ արդյունք սպասելը՝ միամտություն կլինի։ Բայց խնդիրն այն է, որ միայն ՀՅԴ-ն չէ, կա նաև ԲՀԿ-ն, որը բավականին ակտիվացել է և ունի իր ընտրազանգվածը, Աբովյանի ընտրությունները ցույց տվեցին, որ գոնե այնտեղ կարող է մեծամասնություն ունենալ նույնիսկ։ Կա նաև Հանրապետական կուսակցությունը՝ նրանք էլ իրենց չափով են փորձում հարված հասցնել, կան այլ ուժեր ևս։ Այսինքն՝ պետք չէ միայն նայել այսպես՝ ՀՅԴ-ն ունի 6-8 տոկոս ընտրազանգված ու դրանով հարված չի կարող հասցնել իշխանությանը, բոլորը միասին պետք է դիտարկել։ Այդ դեպքում, բնականաբար, ՀՅԴ-ի հարվածը էականորեն ուժեղ կստացվի, կոնտեքստից առանձին նայել պետք չէ։ Իսկ միասնականի դեպքում, եթե գործողությունները գրագետ լինեն՝ իշխանությունների վարկանիշը կարող են իջեցնել իքս տոկոսի, մյուսը՝ իքս պլյուս մեկի, մյուսը պլյուս երկուսի ու դրանք իրար գումարելով՝ որոշակի արդյունք է ստացվում»։

Մեր այն դիտարկմանը, որ ի տարբերություն թվարկված մյուս ուժերի՝ Դաշնակցությունը որոշակի գաղափարախոսություն ունի, փորձագետը պատասխանեց. «ԲՀԿ-ն էլ ունի գաղափարախոսություն՝ Գագիկ Ծառուկյանն է, «Իմ քայլը» դաշինքը ևս լիդերի կառույց է, որի ղեկավարը չունի գաղափարախոսություն, բայց Նիկոլ Փաշինյանը մնում է լիդեր։ Շատերը գաղափարախոսություն ասելով պատկերացնում են դասական եվրոպական գաղափարախոսությունը՝ աջ, ձախ, պահպանողական և այլն, բայց հետխորհրդային տարածքներում կան կուսակցություններ, որոնք լիդերային են, և նրանց գաղափարախոսությունը հենց այդ լիդերն է։ Գագիկ Ծառուկյանը հանդես է գալիս որպես բարեգործ, արդյունաբերող, հրաշագործ։ Երբ ասում ենք Գագիկ Ծառուկյան, նրա անձը նկատի չունենք, այլ այն կերպարը, որով ինքը հանդես է գալիս։ Երկրորդը՝ Դաշնակցության առավելությունն այն է, որ այն համարյա 130 տարվա կուսակցություն է և, բնականաբար, այդ տարիների ընթացքում տարբեր երկրներում ու ժամանակահատվածներում տարբեր փորձություններով է անցել։ 90-ականներին անցել է բանտերով, փակվեց, կարողացավ հարվածներին դիմանալ ու որոշակիորեն ոտքի կանգնել։ Հետո լճացավ՝ միանալով հանրապետականներին, բայց, որպես ցանցային կառույց, մյուսների նկատմամբ առավելություններ ունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում