ՄԱԿ-ը չկարողացավ ապացուցել, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներն իրականացրել է Իրանը, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը:
Սեպտեմբերի վերջին Աբկայքի և Հուրայսի նավթավերամշակման գործարանները հարձակման էին ենթարկվել, ինչի հետևանքում Սաուդյան Արաբիան կորցնել էր նավթահանման կեսը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին հուսիները, որոնք վերահսկում են Եմենի հյուսիսը:
Սակայն Ռիյադը հայտարարել էր, որ հուսիները չէին կարող կանգնած լինել հարձակման հետևում, քանի որ նավթային օբյեկտների վրա ընկած հրթիռները թռել էին այլ ուղղությունից և մեղադրել Իրանին հարձակման մեջ, սակայն Թեհրանը հերքել էր մեղադրանքները: