Ամերիկյան Նյու-Ջերսի քաղաքում հրաձգության հետևանքով սպանվել է 6 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալերով, ոստիկանը հետաքննության արդյունքում հայտնաբերել է հանցագործներին, սակայն գնդակահարվել է գերեզմանատան մոտ:
Այնուհետև կրակոցները շարունակվել են սուպերմարկետում: Հրաձգության արդյունքում սպանվել են 3 ականատես և զինված 2 անձինք: Երկու ոստիկան վիրավոր է: