Երևանի քաղաքապետարանն ամանորյա ծախսերը վերջին երկու տարիներին որևէ կերպ չի ավելացրել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
«2017-ին Երևանի բյուջեից տրամադրվել է 199 մլն դրամ, 2018-ին՝ 167 մլն դրամ, իսկ 2019-ին հատկացվել է 158 մլն դրամ։ Հետագայում, երբ կառավարությունը լիազորությունները պատվիրակեց քաղաքապետարանին, ծավալները մեծացվեցին։ Ավելացումը տեղի է ունեցել զուտ ծավալների, առաջարկի ընդհանուր տրամաբանության մեջ։ Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել բյուջեն, չի ավելացնելու նաև հաջորդ տարի,- նշեց փոխքաղաքապետը։