Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվեց, որից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վարման կարգով հայտարարեց. «Պարոն Միրզոյան, ի պատիվ Ձեզ, մինչ երեկվա քննարկումները Դուք կարողացել էիք լինել երեք խմբակցությունների ԱԺ նախագահը, բայց երեկ ՍԴ դատավորների մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ Դուք հանդիսացաք միայն «Իմ քայլը» խմբակցության ԱԺ նախագահը»:
Դիմելով քաղաքացիներին՝ նա նշեց. «Մեր խմբակցությունը դեմ է քվեարկել մի նախագծի, որը նախատեսում է ձեր իսկ գրպանից տարեկան 630 մլն դրամ հատկացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ով այդքան շահարկված՝ հին ռեժիմի անմիջական կերտողներից է, և ՍԴ դատավորներին՝ պարզապես տեղները հանգիստ նստելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: