Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը: Այն մարդկանց, ում դուք համարում եք հանցագործ, պարգևատրում եք: Սա տրամաբանական չէ, սա ամբողջովին քաղաքական պրեսինգ է մի կառույցի նկատմամբ, որի դեմ դուք իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել չեք կարողանում և գնում եք քաղաքական այս գործարքի ճանապարհով»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ սա հակասում է թավշյա հեղափոխության հռչակած արժեքներին և հակաիրավական ու հակաժողովրդական է:
Պատգամավորը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Մանրամասները՝ տեսանյութում: