Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ապիտակ տանը հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության թեման։ Այս մասին հայտնել է Թրամփի մամուլի ծառայությունը:
Մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ նախագահ Թրամփը նախազգուշացրել է Ռուսաստանին զերծ մնալ Միացյալ Նահանգների ընտրություններին միջամտելու փորձերից և կոչ է արել լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը:
Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները, իրանական միջուկային խնդիրը, Հյուսիսային Կորեայի խնդիրը, ինչպես նաև միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը: