Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բլոկադայի ժամանակ զոհված եղբոր գերեզմանը գտել են որոնողական ջոկատների կամավորները: Այս մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պուտինի խոսքերով, պարզվել է, որ նրա եղբայրը թաղված է եղբայրական գերեզմանում Սանկտ Պետերբուրգի Պիսկարևսկու գերեզմանատանը: Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ ծնողները չեն իմացել, թե որտեղ է գտնվում եղբոր դին: «Նրանք պարզապես ծանուցում են ստացել, որ նա մահացել է, և դա բլոկադայի ժամանակ էր»,- ասել է Պուտինը:
Նման կերպ Պուտինը պատասխանել է քաղաքական բռնաճնշումների զոհերի թաղման վայրերը գտնելու հարցին: Ռուսաստանի նախագահը կարծում է, որ որոնողների աշխատանքը լավ և շնորհակալ գործ է: