Փհուքեթ կղզում, հանրահայտ To Sae Hill դիտման հարթակում, կապիկը կծել է ռուս զբոսաշրջիկին, հաղորդում է The Thaiger-ը:
Ծանր վիրավորվել է զբոսաշրջիկի ձեռքը, արյունահոսությունն օգնել են դադարեցնել մյուս ճանապարհորդները: Դեպքի մասին տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում:
Կենդանիներին խնամող կամավորն ասել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ կապիկները հարձակվում են զբոսաշրջիկների վրա, որոնք անտեսում են անվտանգության կանոնները: Դրանք ցուցանակների վրա գրված են չորս լեզուներով՝ թայերեն, անգլերեն, չինարեն և ռուսերեն:
Այնտեղ ասվում է, որ չի կարելի կենդանիներին ձեռքով կերակրել. հյուրասիրությունը պետք է դնել գետնին: Բացի այդ, չի կարելի պրիմատներին ձեռք տալ. նրանք կարող են վախենալ և հարձակվել: