Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Հավաք՝ ի պաշտպանություն հեղափոխության. Արման Բաբաջանյանը՝ դեկտեմբերի 14-ի հավաքի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 14-ին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հավաք է անցկացնելու Երևանում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության շարքերը լքելուց և անկախ պատգամավոր դառնալուց հետո սա Բաբաջանյանի առաջին քաղաքական հավաքն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահից անկախ պատգամավորը որոշել է ակտիվանալ, թիմակիցներ հավաքել և սկսել կուսակցաշինական աշխատանքներ: Նա հավաքին մասնակցելու համար հրավեր է ուղարկել տարբեր քաղաքական-հասարակական ներկայացուցիչների:

Դեկտեմբերի 14-ին սպասվող հավաքն առաջին քայլն է նոր կուսակցություն ստեղծելու: Ըստ էության, պատգամավորն ակտիվացնում է նաև արտախորհրդարանական կյանքը և փորձում քաղաքական ասպարեզ բերել նաև խորհրդարանում չընդգրկված անհատների կամ ուժերի, որոնք, սակայն, որևէ կապ չպետք է ունենան նախկին իշխանությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը չհերքեց այդ օրը հավաք անցկացնելու փաստը, սակայն ընդգծեց, թե այն կապ չունի կուսակցաշինության հետ, ապա մանրամասնեց. «Մի հարցի շուրջ այդ օրվա հավաքը մեզ միավորում է, որը անխախտ է. դա հեղափոխական օրակարգն է, որ իշխանության վարկանիշը կարող է ընկնել, բայց հեղափոխության վարկանիշը` ոչ: Մենք պատրաստ ենք ամեն կերպ պաշտպանել այդ օրակարգը»:

Դիտարկմանը` կուսակցակաշինության առումով ինչ է արվում, նա ընդգծեց. «Իմ` կուսակցական առանձին միավոր ստեղծելու ջանքերը ամբողջությամբ տապալվեցին, որովհետև չհաջողվեց մեր քննարկումները արդյունավորել: Հաջորդ տարի առանձին նախաձեռնությամբ հանդես կգամ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում