ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմի կարևորությունը:
«Այսօր մենք պայմանավորվեցինք նաև Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման (դենուկլեարիզացիա) խնդրի շուրջ: Մենք խոսեցինք Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կիրառման կարևորության մասին»,- հայտարարել է Պոմպեոն Լավրովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում: