Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյն նահանգի Վեդել փոքրիկ քաղաքը կդառնա երկրում առաջին քաղաքը, որտեղ ամենուր փողոցների անվանումների հատուկ ցուցանակներ կհայտնվեն կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների համար: Ուռուցիկ տառատեսակով ցուցանակները կտեղադրվեն մոտ մեկուկես մետր բարձրության վրա, այսինքն՝ դրանք հասանելի կլինեն ինչպես հետիոտներին, այնպես էլ հաշմանդամի անվասայլակով մարդկանց:
Ցուցանակների գաղափարը և մշակումը քաղաքի 75-ամյա բնակիչ, ինժեներ Ֆոլկեր Քյոնիգինն է, որը տեսողությունը կորցրել է երիտասարդ տարիքում: Արդեն տասնամյակներ նա կույրերի համար օգնող միջոցներ և սարքեր է հորինում:
Ըստ dpa գործակալության, մինչև 2020 թ.-ի հունվարի վերջը քաղաքում նմանատիպ ավելի քան 370 ցուցանակներ կտեղադրվեն, ինչի վրա մոտ 50 հազար եվրո կծախսվի նվիրատվություններից և հատուկ հիմնադրամից: