Միացյալ Նահանգները հայտարարել է Գրոզնի քաղաքի ՆԳՆ վարչության ղեկավար Ասլան Իրասխանովի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Վաշինգտոնը պաշտոնյային «մարդու իրավունքների խախտման» մասնակից է համարում:
Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Պետդեպարտամենտը:
Գերատեսչությունում Իրասխանովին պատասխանատու են անվանել «առանց պատշաճ դատաքննության 27 տղամարդու մահապատժի իրականցման համար»:
Մայիսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում էր ընդգրկել հինգ ռուսաստանցու և «Թերեք» հատուկ ջոկատը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նշել է, որ ամերիկյան պատժամիջոցները ցույց են տալիս Չեչնիայի զարգացման ճիշտ ուղին:
Ապրիլի վերջին Պետդեպարտամենտն արգելել էր Չեչնիայի կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևի և նրա կնոջ մուտքն ԱՄՆ: