Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Հակածխախոտային օրենքը առաջին ընթերցմամբ ընդունվեց. իսկ ով է վերահսկելու, որ փակ տարածքներում չծխեն

Երեկ Ազգային ժողովը 85 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց հակածխախոտային օրինագիծը։

Նշենք, որ նախագծով արգելվում է ծխել հանրային փակ տարածքներում։

Օրենքի նախագծով արգելվում են նաև ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ դրանց օգտագործման գովազդի բոլոր ձևերը: Արգելվում է նաև այդ ապրանքների անվճար իրացումը, սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քվեարկությանը։ Նա շնորհակալություն է հայտնել կողմ քվեարկողներին՝ նշելով, որ չի կարող չանդրադառնալ նաև դեմ քվեարկած պատգամավորներին։ «Հետաքրքիր է՝ ինչպես կնայեին նրանք այն հազարավոր քաղաքացիների աչքերին, որոնք ծխելու պատճառով տառապելու կամ մահանալու են թոքերի, կոկորդի կամ լեզվի քաղցկեղից, սրտամկանի ինֆարկտից կամ գլխուղեղի ինսուլտից։ Թե՞ ավելի հեշտ է այդ թվերով մանիպուլացնելը, քան կոնկրետ քաղաքական պատասխանատվություն ստանձնելը։ Մեր քաղաքացիների, այդ թվում՝ մեր երեխաների և հղի կանանց առողջությանը միտված նման օրինագծին դեմ քվեարկելու գործընթացը պատկերացնելիս աչքիս առաջ է հայտնվում ամերիկյան ռանչոների հայտնի ձիավորը իր հանրահայտ գլխարկով, որը տարիներ ի վեր հաջողություն էր խոստանում երիտասարդներին, սակայն հիասթափեցնելով նրանց՝ միայն մահ էր բերում»,- գրել է նախարարը։

Օրինագծին դեմ արտահայտվողներն առ այսօր էլ նշում են իրենց վերապահումները՝ պնդելով, որ նախագիծը, բացի տնտեսական վատ էֆեկտից, որևէ դրական էֆեկտ չի ունենալու։

«Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, իր խորին համոզմամբ, այս նախագծով պայքար է տարվում ոչ թե ծխելու դեմ, այլ ծխողների դեմ, որում Բարսեղյանը մեծ տարբերություն է դնում։ «Մեխանիզմը բացարձակ էֆեկտիվ չէ և, վնասից բացի, իր մեջ դրական կետեր չի պարունակում։ Դրական կլիներ երկարատև ստրատեգիան՝ ուղղված դաստիարակչական աշխատանքներին։ Բայց մենք այսօր միայն ծխողների դեմ պայքար ենք տեսնում, որը, իմ խորին համոզմամբ, էֆեկտիվ չէ»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով. «Այո, ռեստորանները ունեն խնդիրներ, այդ խնդիրները բաղկացած են 11 կետից, որը մենք փոխանցել ենք Ազգային ժողով»։

Բարսեղյանն ասաց, որ ռեստորանների միությունը այս հարցի հետ կապված առանձին կարծիք չի հայտնել, մեկ դիրքորոշում չկա, և ինքը արտահայտում է միայն խնդրով անհանգստացած ռեստորանների կարծիքը։ «Օրինակ՝ նարգիլե-օբյեկտները ամբողջությամբ վնասի տակ են հայտնվում, գիշերային ակումբները, ծխելու համար նախատեսված մյուս հաստատությունները ուղիղ հարվածի տակ են հայտնվելու, որն իր մուլտիպլիկատիվ էֆեկտն է ունենալու նաև տնտեսության վրա»,- ասաց Բարսեղյանը։

Բացի դրանից, մեր զրուցակցի խոսքերով, օրենքի ընդունումից հետո ի հայտ են գալու բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկն էլ վերահսկողության խնդիրն է։ «Վերահսկման մեխանիզմներ չկան։ Իսկ այսօր առկա մեխանիզմներով անգամ հնարավոր չէ ծխող վարորդներին տուգանել, սաստել։ Չի լուծվում անգամ հասարակական տրանսպորտում ծխող վարորդներին սաստելու հարցը, նման մեխանիզմ չկա։ Հիմա էս վիճակում ոնց են պատկերացնում մի ամբողջ հանրապետության հանրային սննդի ոլորտը վերահսկել։ Հարսանիքների, մեծ միջոցառումների ժամանակ ինչպես է լուծվելու հարցը։ Չկա ոչ մի մեխանիզմ։ Այլ կերպ ասաց՝ այծ նախագծով նախարարությունը ոչ մի խնդիր չի լուծի, այլ կվնասի մի ամբողջ համակարգի աշխատանքը»,-ընդգծեց Բարսեղյանը։

Նշենք, որ նախագծում նշվում է, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է դրանց օգտագործմամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում՝ մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ԱՇՀՀ) զբաղեցնում են առաջին տեղը` 48%, դրանց հաջորդում են չարորակ նորագոյացությունները (ՉՆ)` 20.6%, շաքարային դիաբետը (ՇԴ)` 4.8%, վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառները` 4.7%, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (ԹՔՕՀ)` 3.6%։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում