Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Վարչապետի վերջնագիրը. նուրբ սահման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի առաջին իսկ րոպեներից ներում չի լինելու ՀԴՄ կտրոն չխփողների համար՝ անկախ, թե ինչ մեծությամբ առևտրային գործունեություն ծավալող սուբյեկտի մասին է խոսքը: Ըստ Փաշինյանի՝ ՀԴՄ կտրոն չխփելը դիտարկվելու է զինվորից գողություն, և վերաբերմունքն էլ լինելու է համարժեք: Ինչ խոսք, ՀԴՄ կտրոնի տրամադրումը կարևորագույն խնդիր է Հայաստանում ստվերի դեմ պայքարի, այդ թվում՝ խոշոր ստվերի դեմ պայքարի համատեքստում: Մյուս կողմից, այդ հարցը Հայաստանում տարիներ շարունակ եղել է «դիլեմաներից» մեկը, երբ նախկին իշխանությունը պարբերաբար փորձում էր ՀԴՄ կտրոնի միջոցով փաստաթղթային դաշտ բերել նաև խոշորներին, իսկ ՀԴՄ կտրոն խփող առևտրային սուբյեկտները դժգոհում էին վարչարարական ճնշումից և պահանջում էին սկսել խոշորներից: Սակայն այդ խնդիրները առաջանում էին առաջին հերթին իշխանության լեգիտիմության բացակայությունից:

Նիկոլ Փաշինյանին կոշտ մոտեցման մասին հայտարարելու հիմք տալիս է լեգիտիմությունը, և սա էական հանգամանք է, թեև անկասկած է, որ լինելու են դժգոհ սուբյեկտներ և այդ հարցը խաղարկողներ: Սակայն խնդիրը այստեղ այն է, թե արդյոք այդ անզիջում ու կոշտ հանգամանքը չի բերելու նրան, որ առաջանալու է որոշակի անվստահություն վարչապետի և փոքր ու միջին ձեռնարկատերերի միջև: Որովհետև կա նուրբ մի հարց՝ հարկային վարչարարություն իրականացնողների հարցը, որոնք կարող են զանազան, այսպես ասած, կեղտոտ հնարքներով՝ իսկ դրանց նրանք տիրապետում են նախկինից, փաստի առաջ կանգնեցնել տնտեսվարողներին, որոնք, չպետք է մոռանալ՝ մարդ են, ոչ թե ռոբոտ, մեքենա, ծրագիր, որ աշխատեն անշեղ ու ավտոմատացված:

Կա՞ երաշխիք, որ չի լինի այդ երևույթը, և վարչարարություն իրականացնող կառույցը վարչապետի կամքն ու լեգիտիմությունը, այսպես ասած, էժան ձևով չի «մանրի» տնտեսվարողների հետ իր հարաբերություններում: Սա շատ նուրբ և կարևոր խնդիր է, որը պետք է արժանանա կառավարության և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ուշադրությանը, հատկապես նկատի ունենալով այն խնդիրը, որի մասին բավականաչափ խոսել է նաև ինքը՝ պետական կառավարման համակարգում դեռևս հին մտածողությամբ և նաև հին, այսպես ասած, կապերով աշխատող մի շոշափելի շերտի մասին, որոնք փաստորեն վարչապետի բավականին կոշտ տոնայնության մեջ հնչեցրած վերջնագրային մոտեցումը կարող են դարձնել իրենց «գործունեության» լեգիտիմ առիթ՝ վարչապետի լեգիտիմության հաշվին: Դա չի նշանակում, որ չպետք է դրվի առևտուրը փաստաթղթավորելու և այդ իրողությունը բացարձակացնելու խնդիր, ստվերի դեմ պայքարի կարևորագույն խնդիր: Հարցն այն է, որ այդ խնդիրները դրվեն հանրության հետ այնպիսի երկխոսությամբ, որ բարձրացնեն հանրություն-իշխանություն փոխվստահության մակարդակը, և ոչ թե հանրության հետ խոսքի «ավանդական» միջավայրը կարոտած վարչարարական շրջանակների հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում