Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՅԴ հայաստանյան կառույցը օկուպացված է, որոշ անդամներ ռևանշիստներ են. ՆԱՈՒՄ-ի 50-ից ավել անդամներ լքել են կուսակցության շարքերը

Ինչպես գիտեք՝ օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք անդամներ՝ Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ Ըստ հրապարակման՝ նրանց անդամակցությունը կասեցված է եղել Գերագույն մարմնի որոշումներին հակառակվելու պատճառով:

«Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք նախկին անդամներ՝ Անուշ Հովհաննիսյանը, Միհրան Ասատրյանը, ով նույնպես արտաքսվել է, և Արտյուշ Չթչյանը. վերջինս չի արտաքսվել ՀՅԴ շարքերից այլ հեռացել է՝ իր դիմումի համաձայն: Քննարկման մասնակիցները վստահեցնում են, որ ՆԱՈւՄ-ը դեմ է ՀՅԴ մի շարք որոշումների: ՆԱՈւՄ-ի 50-ից ավելի անդամներ սեփական դիմումի համաձայն հեռացել են:

Հիշեցնենք՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից համացանցում մի նամակ տարածվեց, որից հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն Գերագույն մարմնի կոմիտեների ժողով է արել, և, ի թիվս այլ հարցերի, որոշել է, որ Դաշնակցությունը պետք է պարտիզանական հարվածներ հասցնի ներկա իշխանություններին:

Միհրան Ասատրյանի խոսքով՝ պարտիզանական պայքարի կոչը հնչել է ամիսներ առաջ. «ՀՅԴ-ն Գերագույն մարմնի կոմիտեի ժողովին եմ մասնակցել, որտեղ նույնպես հնչել է այդ կոչը, որ այս իշխանությունները ազգադավ են և պետք է անցնել պարտիզանական հարվածների»:

Հարցին, թե պարտիզանական հարվածներ ասելով՝ նկատի է առնվել գործողությունների ծրագի՞ր, Մ. Ասատրյանը նշեց, որ այդ հարցին պետք է պատասխանի այս արտահայտության հեղինակը՝ Հրանտ Մարգարյանը, բայց նա զարմանալիորեն լռում է:

«Անգամ Գերագույն մարմնում կան անդամներ, որոնք անհամաձայնություն ունեն մի քանի անդամների կայացրած որոշումների հետ: Մեր ավագ ընկերների կողմից ներկայացվում է, որ քիչ երիտասարդներ են դեմ եղել, սկզբից նրանք մեկուսացրել են յոթին, բայց անհամաձայնություն հայտնել ենք գրեթե ամբողջ ուսանողական միությունով»,- նշեց Արտյուշ Չթչյանը:

«Որոշման մեջ նշված է հենց արտաքսել բառը: Արտաքսումը մեր անհամաձայնության հետևանքն էր»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրենք դեմ են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերի կազմակերպմանը և մասնակցությանը:

Միհրան Ասատրյանը հավելեց, որ ինտերնետային հայտարարություններից են իմացել, որ Արայիկ Հարությունյանի դեմ ցույցեր են պատրաստվում. «Մեզ տեղյակ չեն պահել, մենք համապատասխան կերպով դիմել ենք Գերագույն մարմնին, ասելով, որ մենք ենք կուսակցության երիտթևը, ուսանողական միություն ենք և եթե խնդիրը վերաբերում է մեր դաշտին, ապա կարելի էր մեր կարծիքը հարցնել այս հարցի շուրջ: Մենք առհասարակ մերժել ենք Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջը, քանի որ եթե նույնիսկ ճիշտ պահանջներ ներկայացվեին և վերջում էլ հրաժարականի պահանջ ներկայացվեր, արդեն իսկ հարվածի տակ կդրվեին պահանջները: Նշանակում է, որ այստեղ թաքնված այլ նպատակներ գոյություն ունեն, որի պարզաբանման հետևից գնացել ենք, պայքարել ենք երկար: Մեր անհամաձայնությունը կուսակցության real politik-ի հետ էր, ՀՅԴ ներկայիս քաղաքականությունը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Մենք այդ մասին նամակով դիմել ենք Գերագույն մարմնին, նույնիսկ արտահերթ ժողով է պահանջվել…

ՀՅԴ-ն չի կարող արմատական ընդդիմություն չլինել, մենք դրան դեմ չենք գնացել: Հարցն այն է, որ կուսակցական գործիչները մեկ անդամի դարձրել են կուռք և նրա անձական շահերը սպասարկելով՝ այս ամենը տանում են առաջ. նրանք շեղվել են ՀՅԴ ուղեգծից: Եվ այդ մեկ խմբի կողմից ՀՅԴ հայաստանյան կառույցը օկուպացված է… Խնդիրները խորքային են, հակասություններ են առաջացել ՀՅԴ ծրագրի և վարած քաղաքականության մեջ…»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում