Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվում, գործող էներգաբլոկի կյանքը կերկարացվի մինչև 2026թ

Հայաստանն այս պահին նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկում, գործող էներգաբլոկի կյանքն էլ արդիականացման աշխատանքների ավարտից հետո կերկարացվի մինչև 2026 թվական, սակայն թույլատրելի է նաև մինչև 2036 –ը: Այս մասին ՀԱԷԿ-ում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է նոր ատոմակայանի կառուցում:

«Ներկայումս Ռուսաստանը, Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների ծրագրեր ունեն, սակայն դրանք դեռևս գործարկված չեն: Չեմ բացառում, որ երբ ինչ-որ փուլում գործարկվեն, Հայաստանը կարող է նման խնդիր դնել իր առաջ: Սակայն այս պահին այս էներգաբլոկը կարող է իր կյանքը երկարացնել նախ մինչև 2026 թվականը, սակայն թույլատրելի է մինչև 2036 թվականը»,-ասաց Պապիկյանն ու հավելեց՝ մնացածն արդեն ապագայի ու քննարկումների հարց է:

Նախարարը նշեց՝ չի ուզում ժամանակից առաջ ընկել, սակայն հնարավորությունները թույլ են տալիս աշխատել մինչև 2036 թվական: Հարցին, թե 2021-ին նախատեսվող արդիականացման աշխատանքներից ավարտից հետո արդյոք նախատեսվում է ևս մեկ արդիականացում, որպեսզի ԱԷԿ-ը շահագործվի մինչև 2036-ը, Պապիկյանը պատասխանեց՝ արդիականացումը միշտ անհրաժեշտ է, անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է, որ ամեն տարի որոշակի փոփոխություններ, արդիականացումներ տեղի ունենան:

Անդրադառնալով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետին՝ Պապիկյանը նշեց, որ ատոմակայանի շահագործումն ու լիցենզավորումը միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում է տեղի ունենում: «Մի բան փաստ է, որ Հայաստանի համար ատոմակայանն ունի ստրատեգիական նշանակություն: Հայաստանը խնդիր ունի էներգետիկ առումով լինել ոչ միայն ինքնաբավ լինել, այլ նաև՝ արտահանող երկիր: ԱԷԿ-ը ապահովում է ՀՀ-ի էներգիայի՝ այս պահին 40 տոկոսը, բայց իր ողջ հզորությամբ գործելու դեպքում այն կարող է հասնել մինչև 50 տոկոսի»,-եզրափակեց Պապիկյանը:

Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ներգրավվել են 270 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որը տրամադրել է Ռուսաստանը:

Ռուսաստանը համաձայնել է վարկի օգտագործման ժամկետը երկարացնել մինչև 2021 թվական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում