Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

ՊԵԿ-ը խոչընդոտում է նորաստեղծ բիզնեսին. հեղափոխությունից հետո բացված ընկերությունը 6 ամիս անց փակվեց

Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու պատրաստակամության մասին կառավարության հավաստիացումները հօդս են ցնդում, երբ կոնկրետ օրինակով ակնհայտ է դառնում, թե ինչպես է կառավարությունը աջակցելու փոխարեն խոչընդոտ հանդիսանում նորաստեղծ բիզնեսին։

Տնտեսվարող Վազգեն Համբարձումյանը հեղափոխությունից հետո, հավատալով որ երկրում իրավիճակ է փոխվել, որ բիզնես սկսելու համար այլևս խոչընդոտներ չկան, հիմնում է ԱՁ և սկսում զբաղվել թորման սարքերի և ծխախցիկների ներկրմամբ և վաճառով։ 6 ամիս անց՝ այսօր արդեն Համբարձումյանը պատրաստվում է փակել իր ԱՁ-ն ու տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։

Ինչպես նշեցինք, Համբարձումյանը զբաղվել է Ռուսաստանի Դաշնությունից թորման սարքերի ու ծխախցիկների ներկրմամբ ու վաճառքով։ Առաջին հայացքից բավական շահեկան բիզնես է եղել, քանի որ հատկապես թորման սարքերը Հայաստանում շատ լավ վաճառվել են, սակայն վերջին ամիսներին Համբարձումյանը, լինելով բարեխիղճ տնտեսվարող, հայտնվել է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ Համբարձումյանն այդ ապրանքները Հայաստան է ներմուծել ավելի մատչելի գնով, քան շուկայում է։ Իսկ դա նրան հաջողվել է այն պատճառով, որ ՌԴ-ում այն գործարանը, որտեղից ներմուծվել է, պատկանում է իրենց։ Իսկ հարկայինն ասում է՝ իրեն չի հետաքրքրում, հարկերը պետք է վճարվեն շուկայական գնին համապատասխան։ «Ես ցեխից գնում եմ ավելի էժան, դրա համար է ինքնարժեքը քիչ ստացվում շուկայականի համեմատ։

Օրինակ` թորման սարքը ՌԴ-ում արժի 27 հազար ռուբլի, ես այն գնում եմ 80 տոկոս զեղչված, քանի որ, ինչպես ասացի, գործարանը մեզ է պատկանում։ Հետևաբար, ես հարկայինում մուծում եմ իմ գնածի 20 տոկոսը, այսինքն՝ զեղչված գնի 20 տոկոսը։ Հիմա ինձ ՊԵԿ-ից ասում են, որ իրենց հետաքրքիր չի, որ ես էժանով եմ առնում, շուկայական գին գոյություն ունի, և ես շուկայական գնի 20 տոկոսը պետք է հարկ վճարեմ։ Այսինքն՝ ստացվում է, որ ես կարող եմ ապրանքը 80 տոկոս զեղչված գնել, բայց մեր հարկայինին պետք է 27 հազար ռուբլու 20 տոկոսը տամ։ Էլ իմ օգուտը ո՞րն է»,- վրդովված ասում է Համբարձումյանը՝ հավելելով. «Ամեն դեպքում ես էլի խնդիր չունեմ։ Եթե օրենքը այդպես է պահանջում, կարգն այդպիսին է, թող լինի, բայց հարկայինում պարտավոր էին ինձ հենց սկզբից դա ասել։ Ոչ թե թողնեին, որ ես ամիսներ շարունակ էժան գնով ապրանքը բերեի, վաճառեի, ոգևորվեի, որ նորաստեղծ բիզնեսս ոտքի է կանգնում, ու մեկ էլ հանկարծ հարկայինը որոշեր, որ ես հարկային պարտավորություններ ունեմ։ Եթե ինձ նախապես ասեին, որ ես շուկայական գնով պետք է հաշվարկեի, ես իմ անելիքը կիմանայի ու էլ չէի ներկրի ավելի մատչելի գնով, ոչ թե տարվա վերջում ինձ կանչեին ու ասեին, որ առաջին օրվանից ներկրածիս համար պետք ա ավելի գումարները բերեմ վճարեմ։ Բայց իրենք ինձ ոչ մի բան չեն ասել, թողել են, որ աշխատեմ ամիսներ շարունակ ու հիմա կանչել ասում են, որ պետք է վճարեմ։ Սա ավելի շատ միտումնավոր արվածի տպավորություն է թողնում»։

Համբարձումյանն ասաց, որ իմանալով հարկայինի այս նոր կարգի մասին, պատրաստվում է վճարել հարկային բոլոր պարտավորությունները և փակել իր ԱՁ-ն։ «Ես էլի կվճարեմ այդ ավելի գումարը, բայց մենակ վերջին ամսվա համար, երբ հարկայինից ինձ զգուշացրել են։ Ինչու պետք է նախորդ ամիսների համար վճարեմ։ Ստացվում է, որ ես, չհասցնելով մեկ տարի էլ աշխատել, վնասով եմ դուրս գալիս, կոպիտ ասած՝ տակ եմ տալիս, մի բան էլ իմ գրպանից պետք է փող դնեմ, հարկայինի փողերը տամ, որ վարչական տույժի չենթարկվեմ։ Սա՞ է նորաստեղծ բիզնեսի համար լավ պայմանները, եթե հա, ապա ես շնորհակալ եմ, ես չեմ ուզում այլևս դրանով զբաղվել։ Էս ամիսների ընթացքում ես հասկացա, որ Հայաստանում ձեռնտու չէ բիզնեսով զբաղվել, ստեղ մենակ հարկայինի հետ քաշքշուկ է։ Ստեղ չեն ուզում, որ նորաստեղծ փոքր բիզնեսը զարգանա, մի բան էլ ամեն քայլափոխի տալիս են գլխիդ։ Նախ՝ ՀԴՄ սարքերի հետ կապված խնդիրը, հետո մնացած քաշքշուկները։ Դրա համար ես կփակեմ ԱՁ-ս, կգնամ Ռուսաստան և նույն ապրանքը կրկնակի թանկ գնով կվաճառեմ Ռուսաստանում ու հարկերն էլ կվճարեմ Ռուսաստանի բյուջե։ Ես որ հաստատ չեմ տուժի, իսկ թե դրանից ինչ կշահի Հայաստանը, Հայաստանի տնտեսությունը, թող հետևություն անեն հարկայինում և կառավարությունում առհասարակ։ Մեկ էլ փոքր, նորաստեղծ բիզնեսին աջակցելու մասին հեքիաթները պատմելուց առաջ թող էս կոնկրետ օրինակները ուսումնասիրեն։ Չնայած ես վստահ եմ, որ վարչապետը տեղյակ չի հարկայինի էս քաշքշուկներից ու եթե տեղյակ լինի, իրազեկված լինի, նրան զեկուցեն, ապա վստահ եմ, որ ցանկացած խոչընդոտ կվերացվի։ Վարչապետը անձամբ չի կարող էդքան հարց լուծել մենակով, որ հարցն էլ որ իր ուշադրության տակ չի լինում, ստացվում է էն, ինչ իմ դեպքում»,- եզրափակեց Վազգեն Համբարձումյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում