Լուրեր
Ոչ մեկ քաջություն չունեցավ Նիկոլին ասելու, որ «Հայաստանն իմ օջախն է» կարգախոսը գյուղական մտածելակերպ է
  • 20:30
  • 2019-12-10
  • Դիտումներ՝ *

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է խստացնել զորամասում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելու համար սահմանված պատիժը։

Որքանո՞վ է ճիշտ բանակային ենթամշակույթը քրեական ենթամշակույթից զատ դիտարկելը․ «Առաջին լրատվական»-ի հարցին մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը պատասխանեց․ «Հայոց բանակի մթնոլորտը, ներքին փոխհարաբերությունների մշակույթը փոփոխության անհրաժեշտություն ունի։ Դրանում կասկած չկա։ Բանակային ենթամշակույթը ձևավորված է եղել նախքան Հայաստանի անկախության հռչակումը, և Հայաստանի բանակն ինչ-որ առումով որոշ էլեմենտներ ժառանգել է խորհրդային բանակից։ Ես շատ լավ ծանոթ եմ խորհրդային բանակին, գիտեմ, թե այնտեղի ներքին կարգուկանոնն ինչպես էր․ խոսքը ստվերայինի մասին է։ Այսօր որոշ առումով ծանոթ եմ նաև մեր բանակի ներսում այդ տիպի խնդիրներին։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ, իմ կարծիքով՝ բանակային ենթամշակույթը պետք է տարանջատել քրեական ենթամշակույթից։ Այն արհեստական բնույթ է կրում։ Ինչի՞ համար։ Այսօր բանակում հիմնական պրոբլեմները գալիս են հենց որոշակի խմբերի երիտասարդական ենթամշակույթից, որը ձևավորվում է քրեական ենթամշակույթի խիստ ազդեցության տակ, եթե չասենք՝ կազմում է դրա մի մասը՝ պարզապես թաղային մակարդակում, որովհետև քրեական ենթամշակույթը մի քիչ նեղացվում է, երբ որ քննարկվում է զուտ որպես բանտերում ներքին հարաբերությունների ենթամշակույթ։ Այն շատ ավելի լայն երևույթ է, և այն բանտերի պատերից դուրս տարածված է հասարակության մեջ»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *