Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրավապահներին Հայկ Մարությանի գործոնը չպետք է կաշկանդի․ դատախազությունը պետք է ստուգի՝ ինչ է իրականում տեղի ունեցել

«Մենք չունեինք փաստեր և հիմա էլ չկան փաստեր, որ քաղաքապետարանի պաշտոնյաներն այդ «ԿամԱԶ»-ների  նվիրատվության արդյունքում ֆինանսական օգուտներ են ստացել, այսինքն, երբ խոսվում է կոռուպցիայի մասին, ապա երբեք չպետք է մոռանալ, որ  կոռուպցիոն հանցագործության պարտադիր պայմաններից է պաշտոնատար անձի կամ անձանց ներգրավվածությունն այդ գործընթացի մեջ, որոնք արդյունքում անձնական օգուտ են ստացել։ Եվ այս իմաստով՝ կրկնում եմ, որ չկա որևէ փաստ, որ քաղաքապետը, փոխքաղաքապետերը կամ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա այդ մեքենաների ստացումից անձնական օգուտներ է ստացել, այլ դա արվել է քաղաքի մաքրության համար, որպեսզի ավելի շատ աղբատար մեքենաներ լինեն, հետևաբար, եթե ինչ-որ մեկը սա կոռուպցիա է համարում, ապա՝ դա այլ հարց է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կապված մասնավորապես աղբատար մեքենաների ձեռքբերման գործընթացի հետ։

Այս համատեքստում  Հոկտանյանը  նաև  հավելեց․ «Բայց, իհարկե, սա չի նշանակում, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր չկան, այսինքն՝ հնարավոր է, որ այդ աղբատարների դիմաց նվիրատուն գուցե ինչ-ինչ առավելություններ կամ արտոնություններ է ստացել, այ սա արդեն կոռուպցիոն ռիսկ է։ Բացի դրանից, մեր  կենտրոնի տարածած հայտարարությունից հետո էլ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ոչ թե  կոնկրետ «ԿամԱԶ»-ներ են նվիրել, այլ փոխանցվել է դրանց համար անհրաժեշտ գումարը։ Եթե իրականում  հենց  այդպես է եղել, ուրեմն սա նույնպես  կոռուպցիոն ռիսկ է»։

Մեր զրուցակիցը վստահ է, որ վերոնշյալ հանգամանքները պետք է իրավապահ  մարմինների  պարտադիր ուսումնասիրության առարկա դառնան՝ այս մասով առկա կասկածները փարատելու համար։

«Դատախազության պարտականությունն է ստուգել, հասկանալ՝ ինչ է իրականում տեղի ունեցել և Հայկ Մարությանի գործոնը չպետք է նրանց կաշկանդի՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար»,-նշեց նա։

 

Մանրամասները՝  տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում