Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Սխալը փոխարինում ենք սխալով. Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՖՖ թեկնածուների և ֆուտբոլի փրկության մասին

Հայկական ֆուտբոլի փրկության հարցը շարունակում է ակտիվորեն քննարկվել հասարակության շրջանում: Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կունենա նոր նախագահ և գործադիր կոմիտե: Ոմանք ծանր իրավիճակից դուրս գալու ճանապարհը կապում են ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներից որևիցե մեկի հետ, ոմանք էլ, վերջնականապես հուսախաբ եղած, պնդում են, որ անդունդից դուրս գալու հեռանկար ուղղակի չկա:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում են լեգենդար ֆուտբոլիստ՝ «Անի» ֆուտբոլայի ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը, «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը, ինչպես նաև ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Մեր ֆուտբոլում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև առաջիկա ընտրություններին վերաբերող հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

– Պարոն Ռոստոմյան, ինչպե՞ս կբնութագրեք ստեղծված իրավիճակը ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ:

– Ցավով պետք է նշեմ, որ մասնագիտական վերլուծություն անելու պարագայում համոզվում ենք, որ հեռանկարը բավական մշուշոտ է: Չկան ծրագրեր, որոնք կարող են օգնել դուրս բերել այս իրավիճակից: 30-40-ի վրա դաշտեր կառուցելով կամ ակադեմիաներ կառուցելով ֆուտբոլը չի զարգանա: Ինչ-որ բան սխալ է արվում, և ժամանակն է, որ համարձակություն ունենանք և ընդունենք դա: Ընդհանրապես, ցանկալի կլիներ, որ մեր երկրում բոլոր ոլորտներով մարդիկ սխալվելու պարագայում բարձրաձայնեին դրա մասին: Պետք է գտնել խնդիրը,  բայց այդ խնդիրը գտնելու համար մեկ մարդը բավարար չէ: Ֆուտբոլը փրկելու համար անհրաժեշտ է ազգային մոտեցում: Անհրաժեշտ է, որ ոչ միայն ֆուտբոլի, այլև մարզաշխարհի մարդիկ համախմբվեն այս հարցի շուրջ:  Գոյություն ունեն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրեր: Կարճաժամկետ ծրագիրը վերաբերում է ազգային հավաքականին: Ֆուտբոլասերը չի կարող 8 տարի սպասել՝ մինչև հավաքականը ուժեղանա: Կան մի քանի տարբերակներ: Ես մեծ հույսեր եմ կապում ԵԱՏՄ-ի և այս տարածքում հանդես եկող ֆուտբոլիստների հետ: Օրինակ՝ Իտալիայի պես հավաքականն ունի նատուրալիզացված ֆուտբոլիստներ, որոնք օգնում են բարձր պահել երկրի պատիվը: Երկարաժամկետ ծրագիրը բնականաբար վերաբերում է ֆուտբոլի ընդհանուր զարգացմանը: Մեզ թվում է, թե ֆեդերացիայի նախագահ փոխելով լուծում ենք խնդիրը: Իրականում  սխալը փոխարինում ենք սխալով. սա է խնդիը:

– ՀՖՖ նախագահի համար պայքարում են 3 թեկնածուներ: Նրանցից ո՞ւմ եք տեսնում այս պաշտոնում, և ո՞ւմ հետ կարելի է հույսեր կապել:

– Միանգամից ասեմ, որ առաջադրված բոլոր թեկնածուներին բացասաբար եմ վերաբերվում: Սկսենք Արմեն Մելիքբեկյանից: Նրա հասցեին հնչեցրած մեղադրանքներին լուրջ չեմ վերաբերվում, բայց… Գաղտնիք չէ, որ Արթուր Վանեցյանը, լինելով նաև ԱԱԾ պետ, ժամանակ չուներ լիարժեք կերպով ղեկավարելու նաև ֆուտբոլային գերատեսչությունը: Այդ ընթացքում դե ֆակտո ՀՖՖ ղեկավարի դերը ստանձնել էր հենց Մելիքբեկյանը: Իտալիայից կրած խայտառակ պարտության և ընդհանուր ձախողման մեղավոր է նաև նա, ուստի պետք է Վանեցյանի հետ հրաժարական տար նաև Մելիքբեկյանը: Կարծում եմ՝ նա չի կարող առաջնորդել մեր ֆուտբոլը: Մտավախություն ունեմ, որ որոշ ժամանակ անց կարող է երանի տանք նախկիններին, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին: Շատերն են տեղյակ իմ և Հայրապետյանի փոխհարաբերությունների մասին, բայց հիմա կարող եմ ասել, որ նրա օրոք նման կոլապսային իրավիճակներ չէին առաջանում: Խաղերի ժամանակ հայհոյանքներ և ծեծկռտուքներ տեղի չէին ունենում: Ինչևէ, Խորեն Հովհաննիսյանը լեգենդ է, մեծ ավանդ ունի մեր ֆուտբոլում: Բայց նրան որպես ՀՖՖ նախագահ չեմ պատկերացնում: Հասարակությունը լավ ծանոթ է Հովհաննիսյանի թե՛ դրական և թե՛ բացասական կողմերին: Այս պաշտոնի համար հարկավոր է լավ մենեջեր: Որպես ավագ ընկերոջ՝ Հովհաննիսյանին խորհուրդ եմ տալիս հանել իր թեկնածությունը և մնալ որպես լեգենդ: Պետք չէ ներգրավվել նման մակարդակի խաղերի մեջ: Ինչ վերաբերում է Թովմաս Գրիգորյանին, ապա տեղյակ եմ նրա հետ կապված միջադեպերի մասին: Հրապարակումներ եղան, որ նա դատարանի կողմից սնանկ է ճանաչվել: Նման մարդն ուղղակի իրավունք չունի ղեկավարելու 10 միլիոն դոլար բյուջե ունեցող կառույց: Այստեղ ամեն ինչ պարզ է:

– Իսկ ո՞րն է իրավիճակից դուրս գալու ճանապարհը: Ի՞նչ պետք է անել ֆուտբոլը փրկելու համար:

– Ես ֆուտբոլային աշխարհի առողջ ուժերին հորդորում եմ համախմբվել: Խոսքս ուղղում եմ ֆան ակումբների կառույցների՝ ՖԱՖ-ի և «Ռեդ Իգլսի»-ի ղեկավարներին՝ Սերգեյին և Դենիսին: Միավորվեք ծագած խնդրի շուրջ, մի կողմ դրեք բոլոր տարաձայնությունները, մենք իսկապես ծանր վիճակում ենք գտնվում: Հորդորում եմ համախմբվել բոլոր ակումբների ղեկավարներին, մասնավորապես՝ «Շիրակի» նախագահ Արման Սահակյանին, որը Գյումրիում մեծ գործեր է արել մեր ֆուտբոլի համար: Կարևորում եմ նաև «Լեգալ Սպորտ» գործակալության դերը, որոնք տիրապետում են ժամանակակից ֆուտբոլի զարգացման դետալներին և նյուանսներին: Այս գործակալությունը ևս մեծ օգուտ կարող է տալ մեր ֆուտբոլին: Պետք է լինի ընդհանուր քննարկում և բոլորի կողմից զարգացման ծրագիր: Այո, առջևում ընտրություններ են: Կարող ենք գոնե այնպես անել, որ ՀՖՖ նոր նախագահը և աշխատակազմը առաջնորդվեն հենց այդ ծրագրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում