Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, մի քանի առևտրի կենտրոններում և Ռուսաստանի մաքսային ակադեմիայում ստուգումներ են անկացվում ականապատման ահազանգեր ստանալուց հետո, հայտնում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալներով, անանուն ահազանգեր են եղել օդանավակայանի, Белая дача, Мега, Вегас առևտրի կենտրոնների ականապատման մասին:
Տարհանումներ չէ իրականացվում, քանի որ ահազանգերը կարող են կեղծ լինել: Նոյեմբերի վերջից Ռուսաստանի տարբեր քաղաքներում սկսվել է ականապատման մասին կեղծ ահազանգերի ալիք: Ահազանգի հեղինակները իրենց նամակներում պահանջել են 120 բիթքոյն փոխանցել: